Մեր մասին

Ողջույն: Բարի գալուստ Cosmopolitan Հայաստան: Մենք աշխարհում ամենամեծ վաճառքներ ունեցող կանանց ամսագրի` Cosmopolitan-ի հայկական տարբերակն ենք և հասանելի ենք կրպակներում ու համացանցում 2011 թվականի մարտի սկզբից:

Մենք հանդիսանում ենք Hearst Magazines International (HMI)-ի հայաստանյան գործընկերը, որը հրատարակում է 200 անուն ամսագիր, ինչպես նաև թողարկում է հինգ տասնյակից ավելի տպագիր և էլեկտրոնային մեդիաներ: HMI-ի ամսագրերից աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցողը` Cosmopolitan-ը, այժմ տպագրվում է 34 լեզուներով` տարածվելով մեկ հարյուրից ավելի երկրներում, ինչպես նաև իր մեջ ներառում է 62 միջազգային հրատարակություն: Հայաստանը 63-րդ է, որ միացել է Cosmo ընտանիքին:

Cosmopolitan-ը հիմնադրվել է 1886 թվականին` որպես ընտանեկան ամսագիր: Ամսագրի համար գրել են համաշխարհային գրականության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ջեք Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Ռեդյարտ Քիփլինգը: 20-րդ դարի կեսերին ամսագրի վաճառքները հասնում էին տարեկան 2.000.000-ի, բայց 1960-ականներին այն կտրուկ անկում է ապրում, և այդ ժամանակ էլ ամսագրի ղեկին կանգնում է անկրկնելի Հելեն Գըրլի Բրաունը: Նա լիովին փոխում է ամսագրի ուղղվածութունը` դարձնելով Cosmo-ն կանանց համար հրատարակվող ամսագիր:

"Այն, ինչ արել եմ, օգնել է ինձ ապրել ավելի լավ կյանքով: Ես ամուսնացել եմ այն տղամարդու հետ, ում ե՛ս եմ ցանկացել, այլ ոչ թե` ով ինձ է ցանկացել: Նա չէր ուզում ամուսնանալ, մինչ այդ երկու անգամ ամուսնացած էր եղել, բայց ես նրան բաց չթողեցի: Փող... ես աղքատ եմ եղել: Ոչինչ չունենալը բավական լավ սկիզբ է շատ բաների հասնելու համար: Ողջ էությունդ սկսում է այնպես աշխատել, որ դու կարողանում ես իրագործել նպատակներդ: Իմ կյանքն այժմ ավելի լավն է, որովհետև ես դրա համար աշխատել եմ: Ես հավատում եմ Cosmo-կենսակերպին: Այն ինձ օգնել է, կօգնի և քեզ",-ասել է Հելեն Գրլի Բրաունը SZ գերմանական ամսագրի կայքի համար տրված հարցազրույցում:

Նոր Cosmopolitan-ը եկավ պատասխաններ տալու կանանց բոլոր հարցերին և համարձակորեն խոսելու այն մասին, որ կանայք կարող են ունենալ այն ամենը, ինչ ուզում են, ճիշտ այն կյանքը, որը փափագում են: Cosmo-ն խրախուսեց կանանց վայելել տղամարդկանց հետ հարաբերությունները և ապրել ակտիվ, առողջ ու զվարճալի կյանքով: Այսօր էլ Cosmopolitan-ը ամբողջ աշխարհում ճիշտ նույն դիրքերից է խոսում` լինելով գեղեցիկ, հաջողակ, նախաձեռնող ու ակտիվ կանանց լավագույն ընկերուհին:

Cosmopolitan Հայաստանի թիմը, որն ի դեպ, Cօsmo սկզբունքայնությամբ բաղկացած է բացառապես կանանցից, հավատացած է, որ Cosmo-ական ինքհավստահությունն ու համարձակությունը ճիշտ այն է, ինչ անհրաժեշտ է Հայաստանում երիտասարդ կանանց:

Cosmopolitan Հայաստանը ամբիցիոզ ու մեծ քայլերով պատրաստվում է կոտրել քո շուրջ եղած բոլոր կարծրատիպերը: Իսկ դու պատրաստ ե՞ս:

Քո Cosmopolitan Հայաստան



COSMO հարցում
Անհամբեր սպասում եմ ամռանը, որ…