Պատրաստեց Աստղիկ Բաղդասարյանը
Պատրաստվի՛ր սեզոնը դիմավորել նոր ոճով: Ճիշտ ժամանակն է թարմացնել սանրվածքդ' փորձելով գարուն-ամառ 2012 ամենագրավիչ տենդենցները: Շքեղ խոպոպներից մինչև էլեգանտ պոչիկներ: Գերազանց արտաքինն ապահովված է:
Ալիքներ
Ծովային թեմաներով ոգեշնչված ցուցադրություններում այս սեզոնի ակնհայտ տենդենց են ալիքավոր մազերը: Ոճաբանները այս անչափ կանացի սանրվածքի մի քանի տարբերակ են առաջարկում: Կարող ես ընտրել ամենօրյա թեթև ալիքներ Chloé-ի և Givenchy-ի ոճով կամ ավելի երեկոյան ու գրավիչ ռետրո ոճով, ինչպես Anna Sui-ի հավաքածուում: Ավելի ժամանակակից սանրվածքի տարբերակ է ներկայացնում Cacharel-ը, որի դեպքում ալիքները սկսվում են ականջների հատվածից և ներկայացված են մազերի թեք բացվածքով, ինչը այս չափազանց նորաձև սանրվածքին առավել օրիգինալ տեսք է հաղորդում:
Թաց վարսեր
Ամառը սպասվում է լինել շատ զով մի պարզ պատճառով. այս սեզոնում թաց մազերը հաստատուն տենդենց են: Խոնավ և նույնիսկ թաց վարսերի տենդենցը ներկայացնում են նորաձևության միառժամանակ մի քանի ցուցադրությունների ժամանակ: Alberta Feretti-ին առաջարկում է խոնավ ծայրերով սանրվածքը, իսկ Chanel-ը ավելի էլեգանտ տեսք է հաղորդում սանրվածքին` ավելացնելով մարգարտե զարդարանքներ: Այս սանրվածքները հիանալի լուծում են ամառվա համար, չափազանց հեշտ և սեքսուալ:
Օրիգինալ պոչիկներ
Ամեն սեզոնի հետ փոփոխվում են տենդենցները, սակայն այս սանրվածքը միշտ է նորաձև: Կլասիկ պոչիկներից բացի, այս տարի ներկայացվել են նաև այլ օրիգինալ ու նորաոճ տարբերակներ: Հատուկ մոտեցում էր Marc by Marc Jacobs-ը, որտեղ պոչիկը վերևից ամրացված էր արծաթե մազակալով: Մեկ այլ գրավիչ տարբերակ է առաջարկում Hervé Léger-ը. երեք պոչիկներ, որոնք մազակալներով ամրացված են միմյանց:
Հավաքած սանրվածքներ
Գարուն-ամառ 2012 սանրվածքները ստեղծելիս ոճաբանները ոգեշնչվել են ռետրո և կանացի կերպարներով: Ցուցադրություններում ներկայացված ձևավոր մազափնջերով հավաքած սանրվածքները հիանալի տարբերակ են տաք ամառային օրերի համար: Կարող ես ընտրել 3.1 Phillip Lim-ի ներկայացրած ամենօրյա ցածր հանգույցը կամ Badgley Mischka-ի ֆրանսիական ոճով սանրվածքը: Ավելի էլեգանտ և երեկոյան տարբերակ է թեք բացվածքով սանրվածքը, որը ներկայացվում է Chriatian Dior-ի ցուցադրության ժամանակ: Կատարյալ կանացի կերպարի համար փորձիր Valentino-ի պտտվող ֆրանսիական հյուսով սանրվածքը:
Լուսանկարները ըստ` style.com



























































.jpg)
.jpg)


.jpg)
.jpg)

.jpg)























