Պատրաստեց Սիրարփի Ադամյանը

Այն մասին, որ կարտոֆիլն օգտագործվում է դեմքի մաշկի խնամքի ժամանակ, անշուշտ լսել ես տատիկից կամ մայրիկից: Այսօր հանրահայտ հունական Fresh Line ընկերությունը, որ ներկայացված է մեր քաղաքում, քեզ հնարավորություն է ընձեռում փորձել աչքերն ամփոփող մաշկի խնամքի կարտոֆիլային դիմակը...

Համոզված եմ, որ ժամանակ առ ժամանակ քեզ կարելի է բռնեցնել տանը բազկաթոռին կամ բազմոցին անշարժ պառկած դիրքում` դեմքիդ մի ամբողջ բանջարանոց: Հանկարծ չժխտես, որովհետև ինքս էլ, հաճախ, տրամադրությունս բարձրացնելու համար, բարակ-բարակ կտրատում եմ վարունգն ու վառ կանաչ շրջանակներով «զարդարում» դեմքս: Ինչևէ, բանջարեղենային դիմակների օգուտի վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, ոմանք ասում են, որ մակերեսային ազդեցությունը երկարատև և արդյունավետ չի կարող լինել, մյուսներն էլ միաբերան պնդում են, որ բանջարեղենային դիմակներից հետո մաշկը թարմանում է, փափկում ու հարթվում:

Cosmo-ն հետազոտություն է անցկացրել հատուկ քեզ համար: Այսօր առաջարկում եմ փորձել հունական Fresh Line ընկերության խնամքի միջոցներից մեկը. արդյունավետության մասին վկայում եմ ես անձամբ: Երրորդ գործածությունից հետո դիմակի նկարագրության մեջ նշված խոստումներն իրականություն դարձան. աչքերի տակի ստվերները մեծամասամբ վերացան ու հոգնածությունից մեծացած պարկերը նստեցին, իսկ դիմահարդարումը չծանրացրեց կոպերը:

Fresh Line կարտոֆիլային դիմակը բնական է և չի պարունակում կոնսերվանտներ: Այն հակաբորբոքային, փափկեցնող և ամրացնող ազդեցություն ունի: Կարտոֆիլը պարունակում է C և B6 վիտամիններ, պղինձ, կալիում, մագնիում, ցինկ, որոնք բարենպաստ աղդեցություն են ունենում մաշկի վրա: Իր փափկեցնող և մաքրող հատկությունների շնորհիվ այն լայնորեն գործածվում է մաշկային տարբեր խնդիրների բուժման ժամանակ՝ այրվածքներ, խոցեր:

Fresh Line ընկերությունը հաճախ է օգտագործում կարտոֆիլը խնամքի իր միջոցների կազմում, քանի որ այն տարիներ շարունակ օգտագործվել է ցավազրկման և աչքերի այտուցվածության վերացման դեմ: Այն նաև նվազեցնում է մուգ շրջանակները մի ֆերմենտի շնորհիվ, որը սպիտակեցնող հատկություն ունի: Այս դիմակի ազդեցությունը ուժեղացնում է սամիթը, որը տոնուսավորում է մաշկը, տարբեր յուղերը, որոնք փափկեցնում են ջրազրկման արդյունքում առաջացած կնճիռները:

Օգտագործման եղանակը. պետք է քսել աչքերի շուրջը, թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ մեծ քանակությամբ ջրով: Օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

Լուսանկարները ըստ HMI-ի