Հունիսի 26-ին Սայաթ-Նովա 1 հասցեում գտնվող «Սուշիտորիա» ճապոնական ռեստորանում Նուշիկյան ասոցիացիան, ի դեմս Արփինե Պետրոսյանի և Նաիրա Չալաբյանի, կազմակերպել էր Issey Miyake աշխարհահռչակ ճապոնական բրենդի օծանելիքների շնորհանդես:
Միջոցառմանը ներկա էին Երևանում գործող օծանելիքի խանութ-սրահների տնօրենները, մի քանի լրատվական միջոցների ներկայացուցիչներ և, իհարկե, Cosmopolitan Հայաստան ամսագրի խմագրակազմի ներկայացուցիչները:
Ըստ՝ Տաթևիկ Մկրտչյանի
Լուսանկարները՝ ըստ Քրիստինա Հարությունովի
Issey Miyake բրենդի օծանելիքների շնորհանդեսը սկսելուց առաջ բրենդի տարածաշրջանային ներկայացուցիչը հավաքվածներին ներկայացրեց մաեստրո Իսսեյ Միյակիի անցած ստեղծագործական ուղին, նրա համանուն բրենդի ստեղծման պատմությունը և, իհարկե, այն յուրահատուկ փիլիսոփայությունն ու աշխարհայացքը, որի շեշտն առկա է նորաձևության տան յուրաքանչյուր հավաքածուում, յուրահատուկ բույրերի մեջ և նույնսիկ Issey Miyake ժամացույցների դիզայնում:
Իսսեյ Միյակին յուրահատուկ ստեղծագործ անհատ է: Նրա համար ներշնչանքի աղբյուր են ծառայում բնությունը, օդը, ջուրը, արվեստը, ճարտարապետությունը և, բնականաբար, մարդիկ: Յուրաքանչյուր նոր և հետաքրքիր հանդիպում կարող է ներշնչել վերջինիս՝ ստեղծագործական նոր բարձունքներ գրավելու: Իսսեյ Միյակին չի վախենում նորարարություններից: Նա քայլում է ժամանակին համընթաց` պահպանելով անցյալի դասական գծերը: Իսսեյ Միյակին չի ճանաչում սահմաններ` գույն, ձև, տրամաբանություն, մշակույթ, ավանդույթ, բարձր տեխնոլոգիաներ. այս ամենը իրար խառնելով` նա ստեղծում է արվեստի յուրահատուկ նմուշներ:
Բացառություն չէ նաև Issey Miyake բրենդի օծանելիքը: Այս յուրահատուկ բույրերը բնորոշելու համար բավական է երկու բառ` պարզ շքեղություն: Պարզ և լակոնիկ, ճապոնական բնության և պոեզիայի նման խորհրդավոր ու գրավիչ` այսպիսին են Issey Miyake բրենդի բոլոր բույրերը, որոնց մեջ յուրաքանչյուրը կարող է գտնել ինքն իրեն և բացահայտել իր գաղտնի ցանկությունները:
Issey Miyake-ն կնոջ գեղեցկության, նրա անզուգական բույրի յուրահատուկ երգիչ է: Մաեստրոյի խոսքերով` աշխարհում գոյություն չունի ավելի գրավիչ և անզուգական բույր, քան կնոջ մարմնի բնական բույրը: Այդ իսկ պատճառով իր օծանելիքը նա ստեղծում է միմիայն մի նպատակով` ընդգծելու կնոջ բնական բույրը: Եվ այս գործում նրան օգնության է գալիս ինքը` բնությունը` իր մաքրությամբ և պարզությամբ: Հենց բնությունը ներշնչեց նրան, և 1992 թ.-ին նա ներկայացրեց L'Eau D'Issey օծանելիքը: Այս օծանելիքի կոնցեպտը պարզ է և մատչելի. մաեստրոն ցանկացավ ներկայացնել ջրի բույրը և անդրադարձավ սպիտակ ծաղիկներին` վարդին, լոտուսին, ջրաշուշանին: Այս օծանելիքը ջրի գովքն է, նրա կենարար, ստեղծող, արարող և միևնույն ժամանակ քանդող ուժի: Այս բույրը Արևելքի և Արևմուտքի հանդիպման խորհրդանիշն է: Այն ժամանակակից է և միշտ կմնա այդպիսին:
Մեզ ներկայացված հաջորդ բույրը գերեց ներկաներին` իր ծաղկային նուրբ համադրությամբ: Դա L'Eau D'Issey Florale օծանելիքն է, որը հանդիսանում է արդեն դասական համարվող L'Eau D'Issey բույրի նոր մեկնաբանությունը: Այս օծանելիքի մեջ առաջին ջութակի դերում է վարդը: Օգտագործելով ծաղիկների լեզուն` Issey Miyake-ն մեզ պատմում է գեղեցիկ և հուզիչ սիրո մի պատմություն: Կնոջ գեղեցկությունը պետք է լինի նույնքան պարզ և էլեգանտ, ինպիսին այս բույրն է:
Վերջում մեր դատին հանձնվեց Issey Miyake բրենդի հերթական գլուխգործոցը` A Scent by Issey Miyake օծանելիքը: Այն ստեղծող պարֆյումերների խոսքերով այս բույրը հիասքանչ է, առեղծվածային և միևնույն ժամանակ` պարզ, ինչպես օդը: A Scent by Issey Miyake օծանելիքը գովք է` ուղղված ճապոնական բնությանը և դասական ճապոնական բանաստեղծական մինիմալիզմին: A Scent օծանելիքը կարծես բնության մարմնացումը լինի: Այն ստեղծված է սարերի մաքուր օդի, կանաչ անտառների, սառը աղբյուրների գեղեցկության և պարզության ազդեցության տակ:
Issey Miyake-ն չի մոռանում նաև տղամարդկանց: Նրա համար տղամարդը ռազմիկ է, ատլետ, խիզախ ու անվախ, բայց, միևնույն ժամանակ, նուրբ, ռոմատիկ և էլեգանտ ջենթլմեն: Այսպիսին են նաև տղամարդկանց նվիրված բույրերը:
L'Eau D'Issey Pour Homme բույրը կարող է դառնալ ցանկացած տղամարդու յուրահատուկ այցեքարտը: Այս բույրը միևնույն ժամանակ պարզ է և բարդ, ուժեղ և թույլ, արբեցնող և սթափ: Այն դասական է, նրբաճաշակ: Յուրաքանչյուր տղամարդ կգտնի իրեն այս բույրի մեջ:
Ջուրը բնության ամենաանկանխատեսելի տարերքն է: Ջրի նման անկանխատեսելի է նաև L'Eau D'Issey Pour Homme Intense օծանելիքը: Այս բույրը կարող է իր տիրոջը պարգևել հանգստություն, թարմություն, սառնություն, հագեցնել նրա ծարավը, բայց, միևնույն ժամանակ, կարող է նրան խելքահան անել, կլանել իր ալիքների մեջ և փոխել վերջինիս կյանքը: Հենց ջրի այս տեսակն է ընկած L'Eau D'Issey Pour Homme Intense բույրի հիմքում: Այս բույրը ստեղծված է ազատամիտ, խիզախ տղամարդկանց համար, որոնք չեն վախենում իրենց ցանկություններից և պատրաստ են իրագործել դրանք:
Ինչը կարող է ավելի լավ բնորոշել տղամարդուն, բացահայտել նրա գաղտնի հույզերը և արթնացնել իր մեջ ազարտի անհագ զգացողությունը, եթե ոչ սպորտը: Նույնպիսի կարծիքի է նաև Issey Miyake բրենդը: Հենց այս պատճառով էլ ոչ շատ վաղ անցյալում լույս աշխարհ եկավ L'Eau D'Issey Pour Homme Sport օծանելիքը: Այս բույրը կրող տղամարդն անվախ է, քաջ: Հոգու խորքում նա էքստրեմալ է, բայց, միևնույն ժամանակ, նաև` ռոմանտիկ: Նա պատրաստ է գրավել աշխարհի ամենաբարձր գագաթները`վերջում հաղթանակն իր միակի հետ կիսելու համար:
Issey Miyake բրենդի օծանելիքներին ծանոթանալուց հետո բոլոր ներկաներին սպասում էին գեղեցիկ անակնկալ նվերներ և, իրհարկե, ավանդական ճապոնական սուշի: Ճապոնական ոճով կազմակերպված և ճապոնական մշակույթով ներծծված այս գեղեցիկ միջացառումը չէր էլ կարող այլ ավարտ ունենալ:
Այսուհետ հարցրեք Issey Miyake բրենդի վերը նշված օծանելիքները «Բուրմունք» սրահների ցանցում:















































































































