Cosmo-ն քո կողքին է` բացահայտելու ամենաառողջարար սննդակարգը գեղեցիկ կազմվածքդ պահպանելու համար: Եվ այսպես, ներկայացնում ենք սննդակարգ (դիետա) ըստ Աթքինսի: Ստեղծվելով 1970-ականների սկզբներին դոկտոր Աթքինսի կողմից` այս վիճելի սննդակարգը հիմնված է հնարավորինս քիչ ածխաջրեր պարունակող մթերքների վրա:
Տեսությունն այն է, որ ածխաջրերի և ճարպերի այրումից օրգանիզմն էներգիա է ստանում: Բայց առաջինն այրվում են ճարպերը: Եթե դու խստորեն նվազեցնես ածխաջրերը, դա կվերածվի ճարպերի այրման, ինչն ավելի արդյունավետ կլինի. քաղցը կպակասի: Այլևս ածխաջրերի պահանջ չես ունենա, միայն սպիտակուցների և ճարպերի:
Օգտագործումը
Կրելով «Fatkins» (անգլ. fat-ճարպ բառից) մականունը` այս սննդակարգով հիմնականում կարող ես ուզածիդ չափ ուտել միայն այն, ինչը թույլատրելի է:
Սննդակարգը բաղկացած է 4 փուլից՝
Նախնական փուլ. սկզբնական երկու շաբաթվա համար թույլատրվում են միայն 20 գրամ ածխաջրեր՝ որոշակի բանջարեղենից: Սա լավ սկիզբ է մի քանի ֆունտից սկսելու համար: Այս փուլում քաշի զգալի կորուստ է նկատվում, բայց սկզբի մի քանի օրերին հնարավոր է՝ քաղց զգաք: Չէ՞ որ օրգանիզմը նոր է հարմարվում:
Քաշի ընթացիկ կորուստ. հետևելով նախնական փուլին` օրական ածխաջրերի ընդունումը կարող ես ավելացնել շաբաթական հինգ գրամով` ստանալով դրանք մրգերից, բանջարեղենից և արդեն կանաչեղենից: Սա կտևի այնքան, մինչև կունենաս քո նպատակին մոտ քաշի կորուստ: Բայց այս փուլում քաշի կորուստը նույն արագությամբ չի ընթանում, ինչպես նախնական փուլում:
Նախապահպանման փուլ. այս փուլում ավելի շատ ածխաջրեր են թույլատրվում: Դրանք կարող ես ավելացնել շաբաթական 10 գրամով, մինչև հասնես մի մակարդակի, որի վրա կարող ես պահպանել քաշդ: Սա կոչվում է ԱԱՀ (Աթքինսի ածխաջրածնային հավասարակշռություն): Այս փուլը շարունակվում է այնքան, մինչև հասնում ես քաշի նպատակային կորստի և դրան մեկ ամիս հաջորդող շրջանի:
Մշտական պահպանման փուլ. շարունակում ես շարժվել նույն սովորությամբ` լիարժեք սննդակարգ կազմելու համար: Խուսափի՛ր ավելորդ ուտելիքից: Եթե զգում ես, որ նախկին քաշին ես վերադառնում, նորից վաղ փուլերին անդրադարձիր:
Դրական կողմերը
Օգտագործում ես հարուստ սնունդ (օրինակ` միս, պանիր, սերուցք և կարագ), որոնք ավելի ավանդական սննդակարգերում խստիվ արգելվում են: Աթքինսի սննդակարգով իրականում հնարավոր է` սովորականից ավելի շատ կալորիա օգտագործես:
Քաշը կորցնելը հեշտ է, հատկապես նախնական փուլերում: Դիետային հետևողները պարզել են, որ այն դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա և նվազեցնում է գլխացավը, անքնությունն ու մկանային ցավերը, ինչպես նաև ամենացավոտ խնդիրը՝ ախորժակը:
Բացասական կողմերը
Շատերը տհաճ երևույթների առջև են կանգնում, ինչպիսիք են փորկապությունը և շնչառական խնդիրները:
Այն կարող է հնարավորինս հանգել խոլեստերինի բարձր մակարդակի ու մեծացնել սրտային հիվանդությունների հավանականությունը:
Դու կարող ես բաց թողնել այն առողջարար սննդարար նյութերը, որ ստանում ես միայն մրգերից, բանջարեղենից ու կանաչեղենի բոլոր տեսակներից, որոնք արգելված են սննդակարգում:
Եթե սկզբնական օրերին հեշտությամբ ես քաշ կորցնում, ապա դա պահպանելն ավելի դժվար է:
Այս մեթոդն օգտագործել են մսեղենի և քաղցրավենիքի սիրահարները: Հայտնի մարդկանց շարքում են Ջենիֆեր Էնիսթոնը, Ռենե Զելվեգերը և Ռոբի Ուիլիամսը:
Լուսանկարը ըստ HMI-ի












































































