Այս շարժումներն օգնում են մարզել միաժամանակ մարմնի մի քանի մաս և նպաստում են ավելի նրբագեղ և ձիգ մկանների ձևավորմանը:
Հասցրու 6 րոպեում: Գրանցիր առաջընթացդ։
Յուրաքանչյուր վարժությունն ավարտելուց հետո ջնջիր վանդակի համապատասխան տողը:
Ձեռքերը և ոտքերն աշխատում են միասին
Թիրախը՝ հետույք, ազդրեր, ձեռքեր
1) Կանգնիր` հենվելով ձեռքերիդ և կրունկներիդ վրա, ձեռքիդ՝ ջրի կեսլիտրանոց շիշ: Աջ ոտքդ բարձրացրու անմիջապես հետևում՝ ոտքիդ մատները կպցնելով գետնին։
2) Աջ ոտքդ բարձրացրու գոտկատեղիդ բարձրությամբ (կոշիկի կապերը դեպի դուրս)՝ միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ձեռքդ: Սա մեկ վարժություն է: Երեք անգամ 10-ական շարժում կատարիր և անցիր հաջորդ կողմին:
Հրում-բարձրություն գետնից
Թիրախը՝ մեջք, թևեր, ազդրեր
1) Սկսիր ուղիղ դիրքից` ոտքերը և մեջքն ուղիղ, որովայնը ձիգ: Պահիր 3 վայրկյան:
2) Հիմա հրվիր հետ` բարձրացնելով մեջքի ստորին հատվածը։ Ձեռքերդ ու ոտքերդ ուղիղ դիրքով պահելով` փորձիր կրունկներդ հասցնել հատակին: Պահիր 3 վայրկյան: Սա մեկ վարժություն է: Կրկնիր 3 անգամ` 10-ական շարժումով:
Եռակի արդյունք
Միաժամանակ մարզելով մարմնի մի քանի պրոբլեմատիկ մաս՝ այրում ենք ավելի շատ կալորիա, քանի որ ներգրավված են լինում ավելի շատ մկաններ:
Ձգում և պտույտ
Թիրախը՝ ազդրեր, մեջք, թևեր
1) Հենվիր ձախ ծնկիդ` մյուս ոտքդ ծալելով առջևում 90 աստիճանի անկյան տակ: Շիշը պահիր աջ ձեռքում և ձգվելով հասիր ոտնաթաթերիդ:
2) Մեջքդ և աջ ոտքդ շրջիր ձախ այնպես, որ աջ ծունկդ իջնի հատակին: Միևնույն ժամանակ աջ ձեռքով հպվիր հատակին: Սա մեկ վարժություն է: Կրկնիր 3 անգամ` 10-ական շարժումով և անցիր հաջորդ կողմին:
Կողային կամրջաձև վարժություն
Թիրախը՝ ազդրեր, հետույք, մեջք
1) Պառկիր ձախ կողմի վրա` հենվելով արմունկիդ և բարձրացնելով ազդրերդ այնպես, որ մարմնիդ վերևի մասը կազմի ուղիղ գիծ: Աջ ոտքդ ձգիր առաջ՝ մի քանի սանտիմետր գետնից բարձր, ոտնաթաթերդ առաջ։
2) Աջ ոտքդ հրիր հետ և վերև՝ մի փոքր ավելի վեր բարձրացնելով հետույքից: Սա մեկ վարժություն է: Կրկնիր 3 անգամ` 10-ական շարժումով և անցիր հաջորդ կողմին:
Լուսանկարները ըստ HMI-ի




















































































