Cosmopolitan Հայաստանը մշտապես նոր ու հետարքիքր պրոֆեսիոնալների է ներգրավում իր աշխատանքներում: Եթե դու «այդպիսին» ես, ուրեմն կարդա մեր հայտարարությունը:

● Cosmo-ական կամավոր: Ինչպես գիտես, Cosmopolitan-ը ամսագրի արժեքները կիսող մարդկանց մեծ համայնք ունի և հանդես է գալիս կազմակերպչական տարբեր նախաձեռնություններով` միջոցառումներ, ցուցադրություններ, սոցիալական նախաձեռնություններ: Այս աշխատանքներին մասնակցելու համար մշտապես երիտասարդ ու կենսուրախ մարդիկ են անհրաժեշտ: Եթե քեզ այդպիսին ես համարում, ուրեմն այս առաջարկը հենց քեզ համար է: Գրիր քո մասին կարճ նամակ career@cosmo.am -ին` նամակի թեմայում նշելով «Volunteering» : Սա միջոցառումների կազմակերպման փորձառություն ձեռք բերելու հրաշալի հնարավորություն է:

Աշխատանքային պրակտիկա: Cosmopolitan Հայաստանի թիմում մեդիա ոլորտի լավագույն մասնագետներն են աշխատում, ու եթե դու ուսանող ես և աշխատանքային պրակտիկայի համար հետարքիր պլատֆորմ ես փնտրում, ուրեմն այս առաջարկը քեզ համար է: Cosmopolitan Հայաստանը 1-ից 3 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա է առաջարկում լրագրության, լուսանկարչության, նորաձևության, դիզայնի, նաև սոցիոլոգիայի, հոգեբանության, մարկետինգի և հանրային կապերի կամ նշված մասնագիտություններին մոտ ծրագրերում սովորող ուսանողների համար: Ուղարկիր կարճ ինքնակենսագրականդ career@cosmo.am -ին` նամակի թեմայում նշելով «Internship»: Սա հնարավորություն է աշխատանքային պրակտիկա անցնելու միջազգային մեդիա հրատարակության խմբագրական, դիզայնի և կոմերցիոն բաժիններում: 

Աշխատանք: Cosmopolitan Հայաստանը մշտապես նոր ու հետարքիքր պրոֆեսիոնալների է ներգրավում իր աշխատանքներում: Եթե դու լրագրության, լուսանկարչության, դիզայնի, նորաձևության կամ մարկետինգի նվազագույնը 3 տարվա փորձառություն ունես, ուրեմն այս աշխատանքը քեզ համար է: Ուղարկիր կարճ ինքնակենսագրականդ և օրինակներ աշխատանքներիցդ career@cosmo.am -ին`նամակի թեմայում նշելով «Job»: Սա լավ հնարավորություն է բարձր վարձատրվող աշխատանքային համագործակցություն ունենալ Cosmo-ի հետ: