Միկա Բրզեցկին Cosmo-ի նոր երկրպագուն է, համարձակ խորհրդատու: Նա Morning Joe հաղորդման մեկնաբաններից է և մեծ պահանջարկ ունեցող գրքերի հեղինակ: Նրա հեղինակած վերջին գիրքը կոչվում է «Երբ գիտես արժեքդ»:
Հարց
Արդյո՞ք հաջողության հասնելու համար կարիերան պետք է միշտ առաջին տեղում լինի, թե՞ երբեմն կարող ես շունչ քաշել:
Պատասխան
Խորհուրդը, որ պետք է տամ, մի անգամ ինձ տվել է Շերիլ Սենդբերգը` Facebook-ի օպերացիոն համակարգի գլխավոր տնօրենը: Նա բացատրեց, որ կանայք ամեն ինչ հետաձգում են` հետոյի համար էներգիա կուտակելով և հարմար առիթի սպասելով: Բայց գիտես ի՞նչ: Փոխարենն առաջ է պետք ընթանալ: Կյանքում պահեր կլինեն, երբ քեզանից ուժերի մաքսիմալ ներդրում կպահանջվի, և ստիպված կլինես միանգամից մի շարք բաներ անել: Օրակարգդ, մեղմ ասած, նախանձելի չի լինի: Վտանգավոր իրավիճակներ կլինեն, որոնցից ստիպված կլինես գլուխ հանել: Բայց դա է կյանքը:
Երբ ռադիոյից ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու առաջարկ ստացա այն շրջանում, երբ երեխաներս դեռ փոքր էին և խնամքի կարիք ունեին, ես առաջ գնալու որոշում կայացրեցի, որովհետև ցանկանում էի վայելել երեխաներիս ներկայությունը` միևնույն ժամանակ ի վիճակի լինելով վճարել նրանց քոլեջի ծախսերը: Այժմ ես ճիշտ տեղում եմ, սակայն չէի ունենա այս ամենը, եթե ընթացքիս արագությունը կայուն չպահեի:
Հարց
Ենթադրենք վիճել ես կարևոր մեկի հետ: Կարո՞ղ ես նոր էջից սկսել, թե՞ ամեն ինչ վերջացած է:
Պատասխան
Իհարկե, ոչ. միշտ կարող ես նորից սկսել: Սա տիպիկ կանացի հարց է, մինչդեռ տղամարդիկ այդպես են վարվում ամեն օր: Նրանք կարող են «knockdown»-ի հասնող վեճի բռնվել իրենց տնօրենների հետ և ուղիղ հինգ րոպե հետո վերջիններիս հետ խոսել բեյսբոլից: Կարող ես սառույցը հալեցնել կատակով կամ էլ հավասարակշռված կեցվածք ընդունել, և դիմացինդ ինքը կանի առաջին քայլը:
Հարց
Ո՞ր պահին եք հասկանում, որ աշխատանքը սկսել է գերակայել Ձեր կյանքում:
Պատասխան
Հաճախ զգում եմ` հեռացել եմ ընտանիքիցս և այդ ժամանակ աշխատում եմ դուրս գալ աշխատանքի ազդեցությունից: Ամենասարսափելին այն է, երբ ընտանիքիս և երեխաներիս հետ ժամանակ անցկացնելու բացառիկ հնարավորություն եմ ունենում, իսկ միտքս սավառնում է մեկ այլ վայրում: Երբեմն կյանքում առաջնահերթություններն առանձնացնելու անհրաժեշտություն է լինում. հակառակ դեպքում գերծանրաբեռնվածությունից խուսափել չես կարողանա:
Հարց
Ե՞րբ եք մեծ ռիսկի դիմել և ինչպե՞ս հասկացաք, որ արժե գնալ այդ քայլին:
Պատասխան
Երբ առաջարկ ստացա միանալու Ջո Սքարբորոյի առավոտյան նոր ծրագրին, բոլորը խորհուրդ տվեցին հեռու մնալ Morning Joe-ից: Սակայն ներքին ձայնս ինձ հուշում էր, որ արժե փորձել: Մարդիկ զգուշացնում էին, որ նա սիրում է ռիսկի դիմել և չի հետևում որևէ կանոնի: Մինչդեռ ուղեղումս անընդհատ հնչում էր. «Բայց դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է այս գործում»: Առաջին թողարկման առաջին իսկ րոպեներից հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել:
Հարց
Միշտ շեշտվում է աշխատանքի վայրում լավ խորհրդատու ունենալու կարևորությունը: Իսկ ինչպե՞ս եք Դուք ձեռք բերել Ձեր աշխատանքային ընկերներին:
Պատասխան
Դրանք հարաբերություններ են, որոնք ձևավորվում են անկախ քո կամքից: Պարտադիր չէ, որ ընկերանաս կարևոր որևէ անձնավորության հետ, ասենք` տնօրենի: Անկեղծ ասած` ես շատ զգույշ կլինեի որևէ մեկի հետ արագ մտերմանալու հարցում: Լավ հարաբերությունը ձևավորվում է ինքնաբերաբար և զարգանում ժամանակի ընթացքում:
Լուսանկարը` ըստ HMI-ի













































































