Օրերս Clubaratoria-ում իսկական Fun, Fearless երեկո էր. մարդաշատ ակումբում ուրախ ու անկաշկանդ մթնոլորտ էր, բոլորն ակտիվ զրուցում էին ու վայելում Cosmopolitan կոկտեյլը և ամենակարևորը՝ այդ բոլոր կոկտեյլները պատրաստում էր ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը:

Գրի առավ Գայանե Գալստյանը

Լուսանկարները` ըստ Դավիթ Գալստյանի

Նրա խոսքով՝ այս կոկտեյլը բավական հեշտ է պատրաստել, եթե գիտես բաղադրությունը, ու թեև այն ի սկզբանե նախատեսված է եղել կանանց համար, տղամարդիկ նույնպես հաճույքով են խմում:

«Cosmopolitan-ը տարբերվում է հայկական ամսագրային շուկայում, և սա բավական է, այլ որակումների կարիքը չկա, կարևորը ստեղծվում է մի բան, որն առանձնանում է»,- կիսվեց երեկոյին ներկա Հրաչ Մուրադյանը:

«Cosmo ամսագրի էջերում ներառված տեղեկատվությունը շատ բազմազան է, հագեցած ու արդիական, ու ամենակարևորը՝ կիրառելի առօրյա կյանքում»,- ասաց միջոցառման մասնակից Քրիստինեն:
Ուշ երեկոյան Clubaratoria-ում նստելու, ավելի ճիշտ՝ նույնիսկ կանգնելու տեղ չկար արդեն, իսկ Հրաչուհի Ութմազյանը շարունակում էր ոգևորված պատրաստել հաճախ պատվիրվող Cosmo կոկտեյլը:

Նշեմ, որ վաճառքներից ստացված գումարից որոշակի տոկոս փոխանցվել է Clubaratoria-ի դրամաշնորհային ֆոնդին:

P.S. Եթե բախտ չի վիճակվել մասնակցել այս երեկույթին, ապա փորձիր ինքդ պատրաստել երիտասարդ կանանց համար առաջին կոկտեյլը՝ օգտագործելով 40 մլ. օղի, 15 մլ. Քուանթրո, 7 մլ. թարմ կիտրոնի հյութ և 30 մլ. լոռամրգի հյութ: