Cosmo Tropic Party-ին կայացավ: Ի ուրախություն մեզ և, համոզված եմ, բոլոր հյուրերի, մետեոկանխատեսումները սպասվող հորդառատ անձրևի վերաբերյալ չիրականացան:) Ավելի քան 700 հյուրեր ժամանել էին Վահագնի թաղամաս՝ ծանոթանալու գեղեցկության բնագավառի մի շարք կազմակերպությունների առաջարկներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ամառային երեկոն որոշել էին անցկացնել Cosmopolitan-ի հետ: Օդը լցված էր արևադարձային տրամադրությամբ նաև ձեր շնորհիվ. գույնզգույն անթև զգեստներն ու ծաղկաշղթաները, թևնոցներն ու մազակալները ամբողջացնում էին ամառային հրաշալի բնանկարը:

«Nestea» թեյերը և Cosmopolitan կոկտեյլներն ապահովում էին բարձր տրամադրությունը, իսկ DJ Dell-ի պարգևած էներգիան վարակել էր անգամ ամենատարեց հյուրերին: «Մաքուր ջուր» ընկերության մի քանի սառնարաններն ապահովում էին հյուրերի հարմարավետությունը ամառային տաք երեկոյի ընթացքում: Գեղեցկության բնագավառը ներկայացնող մասնակիցներից յուրաքանչյուրն իր տաղավարում ընդունում էր բոլոր ցանկացողներին, մանրամասն ներկայացնում իր արտադրանքն ու առաջարկվող ծառայությունները, հնարավորություն տալիս տեղում փորձել այն ամենը, ինչ կարող էր հետաքրքրել երիտասարդ աղջիկներին:

«Mary Kay» ընկերության և «Renoir» գեղեցկության սրահի դիմահարդարները մի քանի ժամ շարունակ բոլոր ցանկացողներին ծանոթացրեցին դիմահարդարման վերջին նորույթներին, իսկ հատուկ հրավիրված վարսահարդար-ոճաբան Աննա Խաչատրյանն ապահովեց մեկ տասնյակից ավելի աղջիկների տոնական սանրվածքները: Իսկ լուսանկարները ծովային բնանկարի ֆոնին, խոստացված իրական դեղին ավազի վրա Cosmopolitan Հայաստանի կողմից լավագույն նվերը կդառնան մեր հյուրերի համար:

Երբ մայրամուտից հետո վառվեցին լողավազանի լույսերը, Հրաչուհի Ութմազյանի հրավերով բոլոր հյուրերը հավաքվեցին լողավազանի շուրջը՝ խոստացված անակնկալի համար: Հրաշալի պարային համարով ելույթ ունեցավ ՀՀ սինքրոն լողի հավաքականի անդամ Սեդա Խաչատրյանը: Cosmopolitan-ը շնորհակալություն է հայտնում նաև իր գործընկերներին, ովքեր մրցանակներ հանձնեցին մեկ տասնյակից ավելի հյուրերի՝ տարբեր մրցույթների և փակ խաղարկությունների միջոցով: Ի դեպ, մրցանակների խաղարկությունը դեռ շարունակվելու է մեր կայքում: Մեր լավագույն գործընկերներից մեկը՝ «Milani» ծաղկի սրահն իր նվերն էր պատրաստել Cosmo Tropic Party-ի մասնակիցների համար. 10 գունագեղ ծաղկեփնջեր գտան իրենց տիրուհիներին:

Մեր գործընկերներն էին...

«Fresh Line»-ը հրավիրում է ձեզ թարմ օրգանական կոսմետիկայի աշխարհ Հունաստանից: Հին հունական բաղադրատոմսերով պատրաստված խնամքի միջոցները ներառում են բացառապես բնական բաղադրիչներ: Ձեր դեմքի և մարմնի մաշկի համար նախատեսված խնամքի միջոցները իսկական նվեր են Ձեզ և Ձեր մտերիմների համար:

«Nougat London» սրահն առաջարկում է Nougat Body to Home բարձրակարգ խնամքի միջոցներ մարմնի խնամքի համար: «Nougat» կոսմետիկան հնարավորություն է տալիս Ձեր տանը ստեղծել հանգստացնող, խաղաղ ու հաճելի մթնոլորտ, անմոռանալի ժամեր պարգևել Ձեզ և Ձեր մտերիմներին:

«Նա, ով զգում է գեղեցիկը, հաճախ մոռանում է ժամանակի մասին»,-այսպիսին է «Medest» կոսմետոլոգիական կլինիկայի կարգախոսը: Հիմնված լինելով 2004 թ-ին` «Medest»-ն առաջարկում է կոսմետոլոգիական և հակատարիքային ծառայությունների ամբողջական տեսականի և իր որակով չի զիջում եվրոպական ու հոլիվուդյան կլինիկաներին:

«City SPA»-ն բազմաթիվ երկրներում գործող երիտասարդացման կենտրոնների ցանց է, որտեղ այցելուներին (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց) առաջարկվում են երիտասարդացման, ավելորդ քաշից ազատվելու և էսթետիկ բժշկության ոլորտի բազմաթիվ այլ ծառայություններ: Կլինիկայում օգտագործվում են բարձրակարգ բուժական միջոցներ և սարքավորումներ ամենահայտնի արտադրողներից:

«GlaxoSmithKline»-ը բրիտանական դեղագործական ընկերություն է՝ ամենախոշորներից մեկն աշխարհում: Այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Cosmopolitan-ի ընթերցողներին ներկայացնում է «Դրիկլոր» և «Ֆիզիոգել» ապրանքանիշերը:

«Helios» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ: Կենտրոնի հյուրընկալ դռներից այն կողմ Դուք կտեսնեք աչք շոյող գեղեցկություն, կլսեք հոգեթով մեղեդիներ, կպարուրվեք անսահման ուշադրությամբ:

Բարձրակարգ օծանելիքի, կոսմետիկայի և բիժուտերիայի «Medea» խանութ-սրահն ավելի քան երկու տասնամյակ ներկայացնում է դիմահարդարման, մարմնի և մազերի խնամքի միջոցներ: Այս սրահն ունի մշտական այցելուներ, ովքեր վստահում են իրենց ընտրությանը:

Առողջության և կենսունակության գրավական «Tonus Les» ընկերությունը միջազգային աշխարհահռչակ դեղագործական մի շարք ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Այս ընկերության առաքելությունն է` ապահովել մարդու առողջ և կենսունակ կյանքը։

Քո ուղին դեպի գեղեցիկի աշխարհ: «Mary Kay» ամերիկյան կոսմետիկ միջոցների ապրանքանիշը համապատասխանում է որակի բոլոր պահանջներին: «Mary Kay» կոմսետիկա ընտրելը հեշտ է, ուրախ ու հետաքրքիր:

Bormental clinilc-ը քո անթերի կազմվածքի ու մշտապես բարձր տրամադրության գրավականն է: Այցելելով Bormental clinic` դու կգտնես քեզ անհանգստացնող բոլոր խնդիրների լուծումը` կապված ավելորդ քաշի հետ:

Իսկ այն մասին, թե ովքեր ու ինչ մրցանակներ ստացան Cosmo Tropic Party-ի ժամանակ, կիմանաս ամբողջական ֆոտոպատմության էջում մոտ օրերս: Ի դեպ, լուսանկարների երկրորդ ու երրորդ մասը հասանելի է այստեղ և այստեղ: