Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհիների համար հոկտեմբերի 19-ը ամենասովորական օրերից մեկը կլիներ, եթե միայն չլիներ Cosmopolitan Հայաստանը:

Ըստ` Աստղիկ Բաղդասարյանի

Աղջիկների ամենասիրելի ամսագիրն այս անգամ այցելեց քաղաքի «ամենաաղջկական» համալսարան:

Հանդիպման ընթացքում Cosmopolitan Հայաստանի անձնակազմը պատմեց ամսագրի ստեղծման պատմությունը, ներկայացրեց, թե ինչպես են պատրաստվում Cosmo-ի էջերը և ինչ բաժիններից է այն կազմված:
Cosmopolitan-ը յուրօրինակ «աղջկական» հանրագիտարան է, որտեղ կան աղջկան հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Հարաբերություններ, կարիերա, սեքս, նորաձևություն, գեղեցկություն. Cosmo-ն գիտի ամեն ինչ և դա փոխանցում է աղջիկներին:

-Cosmopolitan-ի հիմնական առաքելությունը քեզ առավել ինքնավստահ դարձնելն է: Հավատա՛ քո ուժերին և հիշի՛ր, որ դու ամենալավն ես,- նշեց Հրաչուհի Ութմազյանը:

Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագրի խոսքերն, անկասկած, տպավորիչ էին, և հանդիպման ավարտից հետո համալսարանի ուսանողուհի Ալվինան նշեց.

-Անչափ ուրախ եմ, որ Cosmopolitan-ն այցելեց մեր համալսարան: Առաջիկա քննություններից առաջ Cosmo-ն հենց այն էր, ինչ ինձ պետք էր: Հիմա ես ավելի քան ինքնավստահ եմ և գիտեմ, որ քննություններս հաջող եմ հանձնելու:

P.S. Առջևում Cosmopolitan Հայաստանի հաջորդ այցելությունն է, որը միգուցե լինի հենց քո բուհում :)

Լուսանկարները ըստ Մանե Միրիջանյանի