Նոյեմբերի 17, ուսանողների միջազգային օր, Ամերիկյան համալսարանի ուսանողուհիների համար տոնը կրկնակի դարձավ Cosmopolitan Հայաստանի այցելությամբ:

Պատրաստեց Աստղիկ Բաղդասարյանը

Լուսանկարները ըստ` Մանե Միրիջանյանի

Ջերմ և մտերմիկ հանդիպման ընթացքում Cosmopolitan Հայաստանի թիմի անդամները ներկայացրեցին ամսագիրը:

Լինելով կանանց միջազգային թիվ մեկ և Հայաստանում առաջին միջազգային ամսագիրը` Cosmopolitan-ը, նաև աղջիկների լավագույն ընկերուհին է: Համալսարանական հանդիպումների նպատակն է ներկայացնել Cosmopolitan-ը ոչ միայն որպես միջազգային բրենդ, այլև մի յուրօրինակ «աղջկական» համայնք:

- Cosmopolitan-ը եկել է փոխելու հայ աղջիկների կյանքը, օգնելու նրանց դառնալ ավելի ինքնավստահ և գտնել հաջողության բանալին,- նշեց Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը:

Cosmopolitan-ում բոլոր այն հարցերն են, որոնք հետաքրքրում են 18-34 տարեկան երիտասարդ կանանց: Սակայն սա չի նշանակում, որ տղաները կամ ավելի մեծ կանայք Cosmopolitan չեն կարդում:

-Ամեն անգամ Cosmopolitan կարդալուց հետո ամսագիրը թողնում եմ գրասեղանին` տատիկիս համար: Նա մեծ հաճույքով կարդում է, չնայած մեկ-մեկ բողոքում է փոքր տառաչափերից,- նշեց Ամերիկյան համալսարանի ուսանողուհի 21-ամյա Գրետան :

P.S. Առջևում Cosmopolitan Հայաստանի հաջորդ այցելությունն է, որը միգուցե լինի հենց քո՛ բուհում :)