Դու նորաոճ ես, ցանկանում ես միշտ մնալ ուշադրության կենտրոնում և ընդգծել քո վառ անհատականությունը, ու հավանաբար արդեն ունես VTB-COSMIPOLITAN քարտից: Այժմ նոր հնարավորություններ ունես` ընձեռնված մեր գործընկեր Austrian Airlines-ից:

Եվ այսպես, ս.թ. հունվար ամսից սկսած VTB-COSMOPOLITAN VISA ClASSIC և GOLD քարտապաններին լրացուցիչ հնարավորություններ է առաջարկում Austrian Airlines-ը:

VTB-Cosmopolitan Visa Gold քարտապանները թրանզիտային ճամփորդության ժամանակ երկու ժամից ավել սպասելու դեպքում անվճար ծառայություններ են ստանում Վիեննայի օդավանավակայանի Business Class Lounge բարում: Austrian Airlines-ի չվերթի համարով համապատասխան վաուչեր ստանալու համար մինչև մեկնումը դիմել Երևանում Ավստրիական ավիաուղիների գրասենյակ` Ալեք Մանուկյան 9 հասցեում:

Austrian Airlines-ը առաջարկում է նաև մեկ լրացուցիչ 23 կգ քաշով ուղեբեռ տեղափոխելու հնարավորություն մեկ ուղղությամբ`VTB-Cosmopolitan Visa Classic և Gold քարտապանների համար: Լրացուցիչ ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունը պիտի ամրագրվի մեկնումից նվազագույնը 2 օր առաջ` Ալեք Մանուկյան 9 հասցեում` համապատասխան սերիական համարի տրամադրմամբ:

Ի դեպ, Ավստրիական ավիաուղիները տարեկան առնվազն 3 անգամ հատուկ զեղչային առաջարկներ է պատրաստում հատուկ VTB-Cosmopolitan Visa Classic և Visa Gold քարտապանների համար: Զեղչերի մասին քարտապանները կտեղեկացվեն անհատապես: