Գեղեցկության ինդուստրիայի սիրահար ռեփ կատարող Նիկի Մինաժը չի սիրում ետ մնալ իր կոլեգաներից:

Նա , հերիք չէ, որ այս մի քանի տարիների ընթացքում դարձավ հայտնի M.A.C ընկերության գովազդային արշավի դեմքը, ներկայացրել է OPI ընկերության հետ ստեղծած եղուգների լաքերի հավաքածուն, իսկ հիմա հերթը հասել է օծանելիքին:

Երգչուհու դեբյուտային օծանելիքը հանրությանը կներկայացվի այս տարվա աշնանը: Թե ինչ բույր ու անվանում կունենա օծանելիքը, այս պահի դրությամբ անգամ տարրայի դիզայնը գաղտնիք է պահվում: Հուսանք, որ այն այդքան էլ սարսափելի չի լինի, որքան որ Լեդի Գագայի կողմից թողարկվող նոր բույրը: Վերջինս հայտարարել է, որ այդ օծանելիքն ունենալու է արյան հոտ:

Լուսանկարը ըստ HMI-ի