Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն դարձել է Boss Nuit Pour Femme օծանելիքի նոր դեմքը: Շուտով` օգոստոսին, կներկայացվի Boss Nuit Pour Femme բույրը, որի համաշխարհային վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին, իսկ ահա օծանելիքը ներկայացնելու է դերասանուհի Գվինեթ Փելթրոուն:
Բույրը ստեղծողները ոգեշնչվել են դասական սև փոքրիկ զգեստի էլեգանտությամբ և զգացմունքայնությամբ: Մի կերպար, որը Գվինեթից անպակաս է: «Այս դերասանուհու հետ համագործակցելն ուղղակի իդեալական տարբերակ է մեզ համար», - հայտարարել է Hugo Boss Fragrance-ի տնօրեն Գերդ ֆոն Պոդեվիլսը:
Իսկ շոյված Գվինեթը պատասխանել է. «Ինձ համար այն կինը, ով ընտրում է Boss, նպատակասլաց ու հավակնոտ անձնավորություն է, ով միշտ հասնում է նրան, ինչ ուզում է: Սակայն, միաժամանակ կարողանում է հավասարակշռել ուժն ու կանացիությունը:
Լուսանկարը` Eastnews, Huffingtonpost
















































































