Procter & Gamble ընկերությունը հաջողացրել է պայմանագիր կնքել գեղեցկուհի Նիքոլի հետ, և վերջինս այսուհետ կներկայանա՝ որպես Herbal Essences ապրանքանշի դեմքը:

Երգչուհին կմասնակցի ապրանքանշի հեռուստատեսային ու տպագիր գովազդներում, որոնց մեկնարկը կտրվի հուլիս ամսին:

Այս կապակցությամբ շատ ուրախ է հենց ինքը` Նիքոլը. Twitter-ի իր էջում նա կիսվել է այս նորությամբ՝ «Սենսացիա. ես դարձել եմ Herbal Essences-ի նոր դեմքը, չեմ համբերում, թե երբ եք տեսնելու մեր նոր ֆոտոշարքը»: Անկեղծ ասած՝ մենք էլ ենք անհամբեր :)

                                                                                                                          Լուսանկարները՝ Fashionisers