Դասական մոդելները միշտ էլ արդիական են մնում և դուրս չեն գալիս նորաձևությունից: Այս կարծիքին է հայտնի աստղ ու արդեն դիզայներ Վիկտորիա Բեքհեմը: «Ամեն կին պետք է իր զգեստապահարանում գոնե մեկ հրաշալի զգեստ ունենա, որը թեկուզ թանկ կարժենա, բայց երբեք չի հնանա: Այն կրելիս կինը պետք է իրեն կանացի ու վստահ զգա, ու կարևոր չէ, թե նա նստած է, թե կանգնած, զգեստը պետք է ընդգծի նրա բոլոր առավելությունները»,-ասել է Վիկտորիան:
Ինչ վերաբերում է նախկին երգչուհու հավաքածուներին, ապա նա ստեղծում է այնպիսի զգեստներ, որոնք կցանկանա առաջին հերթին կրել հենց ինքը:
Լուսանկարը ըստ styleofbaileys.com-ի












































































