Ինձ միշտ թվում է, որ ամեն մի աղջիկ երազում է ունենալ գոնե մեկ զույգ կոշիկ Jimmy Choo-ից կամ Christian Loubutin-ից: Jimmy Choo-ին այսօր հանգիստ կթողնեմ, քանի որ հոբելյարը, այնուամենայնիվ, Christian Loubutin-ն է:

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Փարիզյան հայտնի դիզայների կողմից հիմնադրված բրենդն այս տարի տոնում է իր 20- ամյակը: Արդեն լույս է տեսել «Christian Loubutin Book: 20 Years» գիրքը, որտեղ ներկայացված է դիզայների կենսագրությունն ու բրենդի անցած քսանամյա ճանապարհը: Բայց սա միակ անակնկալը չէ, որ նախատեսվել էր բրենդի սիրահարների համար:
Christian Loubutin-ը ներկայացրեց կապսուլային հավաքածու, որն իր մեջ ներառում էր քսան զույգ կոշիկ: Յուրաքանչյուր զույգ խորհրդանշում է բրենդի գործունեության մեկ տարին: Յուրաքանչյուր մոդել ցույց է տալիս դիզայներական մտքի էվոլուցիան:

Հավաքածուն ներշնչված է բրենդի ամենահայտնի ու լավագույն մոդելներից, որոնց թվում էին ամառային սանդալները, բարձր կրունկները, պլատֆորմաները, բանտիկներն ու, իհարկե, Loubutin-յան հայտնի կարմիր կոշկատակերը:

Ի դեպ, չգիտեմ` տեղյակ ես, թե ոչ, թե ինչ պատմություն ունեն այդ կարմիր կոշկատակերը: 1992 թվականն էր: Դիզայների կողմից ստեղծված կոշիկները նրա կարծիքով այդքան էլ տպավորիչ չէին, որքան երևում էին էսքիզներում: Երբ նա մտոհոգ նայում էր կոշիկներին, Լաբուտինի օգնականը շատ մեծ հաճույքով եղունգները պատում էր կարմիր լաքով: Առանց երկար մտածելու` դիզայները վերցրեց եղունգների լաքն ու դրանով պատեց կոշկատակերը: Որոշ ժամանակ անց այդ կոշիկները սկսեցին անվանել «Follow me» ( թարգ. «Հետևիր ինձ»), իսկ կարմիր կոշկատակերը դարձան Loubutin բրենդի տարբերակիչ նշանը:

Հետաքրքիր է, թե հաջորդ քսան տարիների ընթացքում, ի՞նչ նորարարություններ կմտածի ֆրանսիացի դիզայները:

Լուսանկարները` globalgrind.com