Ինչպես հայտնի դարձավ` Thierry Mugler նորաձևության տունը հրավիրել է հայտնի դերասանուհուն՝ նկարահանվելու լեգենդար Angel օծանելիքի գովազդում:

Եվա Մենդեսը պահանջված է ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև՝ որպես մոդել: Calvin Klein Jeans-ի և Reebok-ի գովազդներում նկարահանվելուց հետո, փաստորեն, Եվային առաջարկել են դառնալ Angel-ի նոր դեմքը:

Thierry Mugler նորաձևության տան ներկայացուցիչները հայտարարել են, որ Եվան շատ գեղեցիկ ու խարիզմատիկ է. «Իսկը մեր բրենդի նման՝ անկախ, ուժեղ ու սեքսուալ»:

Նախկինում, Angel-ը ներկայացնում էր ավստրալուհի Նաոմի Ուոթսը: