Նորաձևությունը սահմաններ չի ճանաչում, ու այս անգամ հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Մայամիիում: Խոսքս Մայամիի նորաձևության շաբաթի մասին է, որն, ի դեպ, նորաձևության աշխարհի հինգերորդ կարևոր իրադարձությունն է:

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Հետաքրքիր վայր է Մայամին. ամերիկյան ու եվրոպական ապրելակերպի խառնուրդ, գլամուրային ծովափեր և անգամ նորաձևության շրջանակներում էլ նկատելի էին այս միավորումները:

Միայն Miami Fashion Week-ի ընթացքում ներկայացվեցին աշխարհի 25 երկներից Մայամի ժամանած 55 դիզայներների աշխատանքներ: Ասում էի չէ՞, որ աշխարհագրությունը մեծ է:

Ի՞նչն էր թեժ: Մայամիի այս տարվա նորաձևության շաբաթի առաջատարը Էմմա Սավալն էր: Վերջինս աչքի ընկավ իր առանձնացող ձեռագրով: Նրա աշխատանքներն արդեն կրում են Քեթի Փերին և Սոֆյա Վերգարան:

Ի՞նչն էր նոր: Շաբաթի ընթացքում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ հանդես եկավ իսպանական նոր, բայց արդեն շատ հայտնի D'NASH խումբը: Ասում են ` ելույթը շատ տպավորիչ էր:

Ի՞նչն էր անսպասելի: Lancome բրեդի դեմքերից մեկը` մոդել Դաշա Պրոցենկան սկսեց երգել: Նա ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում էր «Իդեալական աղջիկը»:

Ո՞վքեր էին լավագույնները: Մայամիի նորաձևության շաբաթի փակման արարողության ժամանակ մի շարք դիզայներների տրվեցին մրցանակներ, որոնց թվում էի Վիվիանա Գաբեիրասը /Ֆլորիդա/, Վալլան, Նիկոլաս Ֆելիսոլան /Վենեսուելա/, Լուի Կուեվան /Մեքսիկա/, Ալեքսանդրա Ագիլերան /Իսպանիա/ և Ռոսարիո Վարգասը /Իսպանիա/:

Լուսանկարները` upi.com