Վերադարձ դեպի անցյալ: Guess ամերիկյան բրենդը հենց այսպիսի ձեռագիր ընտրեց իր հոբելյանի կապակցությամբ արված ֆոտոշարքի համար: Առիթն էլ բրենդի 30 ամյակն է:
Վառ գովազդային արշավը ներկայացնում է հոբելյանական փոքր հավաքածու` բաղկացած տասնհինգ մոդելից, որը կրում է «30 sexy years» անունը:
Գովազդային արշավի դեմքը Կլաուդիա Շիֆերն է: Դեռ 1989 -ին Կլաուդիային ևս մեկ անգամ առիթ էր ընձեռնվել ներկայանալ Guess -ի ֆոտոշարքում: Այդ լուսանկարները մեծ հաջողություն բերեցին ինչպես բրենդին, այնպես էլ նորահայտ մոդելին: Այս անգամ անցյալը վերադառնում է է՛լ ավելի գրավիչ, վառ, բայց միաժամանակ սև ու սպիտակ ֆոտոշարքով:
Լուսանկարները` fashionising.com



































































































