Օրեր առաջ Երևանի սրտում, իսկ ավելի կոնկրետ` Մաշտոցի 48 հասցեում տեղի ունեցավ Justbrands մուլտիբրենդային խանութ-սրահի բացումը:
Ըստ` Մարգարիտա Եսոյանի
Հրավառություն, կարմիր ժապավենի կտրման ավանդական արարողություն, DJ-ների տրամադրող երաժշտություն, հյուրասիրություն և բազմաթիվ անակնկալներ:
Բոլոր հյուրերը հնարավորություն ունեին լուսանկարվելու ֆոտոստենդի մոտ, իսկ տեղում տրվող պատրաստի լուսանկարը տեղադրելու հրավիրատոմսի հետ նվեր ստացած լուսանկարի շրջանակի մեջ:
Կազմակերպված հագուստի ցուցադրությունը մեծապես օգնեց հյուրերին ծանոթանալ Justbrands խանութ-սրահի երեք հարկերի առանձին բաժիններում ներկայացված տեսականուն:
Իսկ նրանք, ովքեր այդ օրը գնում կատարեցին Justbrands մուլտիբրենդային խանութ-սրահից, ստացան խաղարկությանը մասնակցելու իրավունք: Իսկ արդեն վիճակահանության միջոցով որոշված երեք հաջողակ գնորդներին խանութ-սրահի տնօրինությունը հանձնեց անակնկալ նվերներ:
Justbrands խանութ-սրահը հանդիսանում է Original Marines բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր ընդարձակ ու լուսավոր սրահներում խանութը ներկայացնում է նաև համաշխարհային այնպիսի հայտնի ընկերությունների տղամարդկանց, կանացի և մանկական բազմաոճ հագուստ և կոշիկներ, ինչպիսիք են` Forever 21, Caroll, Faust, Big Star, McGregor, Patuchka, Kosmika, Yuka, Deca, Macy's և այլն, ինչն էլ թույլ է տալիս գոհացնել անգամ ամենաքմահաճ հաճախորդին:
Լուսանկարները ըստ Եղյա Ներսեսյանի















































































































































































