Մինչ նորաձևության միտումները փոխվում են փոթորկի արագությամբ, շատ տենդենցներ շարունակում են վերադառնալ, այնպես որ, մի՛ շտապիր դեն նետել զգեստապահարանիդ «հին» թվացող հագուստները ;)
Բարձր ուսերն ու նեղ գոտկատեղը թողնում են ավելի եթերային, սլացող թռչունի տպավորություն, հատկապես, եթե այս ամենը բաց երանգային լուծումներ ունի:
Նման մոդելներով հագեցած է եղել վերջերս Փարիզում կայացած Օլիվիե Ռուստենգի շոու-ցուցադրությունը: Այն ոգեշնչված է եղել Fabergé «ձվերով» և Էլիզաբեթ Թեյլորին պատկանող՝ աճուրդի հանված թանկարժեք զարդերով:
Եթե չես համբերում և ուզում ես առաջ ընկնել նորաձևությունից, ապա ասեմ, որ այս և մի քանի այլ ցուցադրություններ հուշում են, որ 2012-ի աշնանը շեշտը դրվելու է հենց քառակուսի ուսերի վրա ;)
Լուսանկարը` ըստ www.fashionmagazine.com-ի












































































