Նորաձևության տունը որոշել է շրջապատել իրեն թագավորական «փայլով». այո՛, այո՛, Gucci-ն գտել է իր նոր ներշնչանքին:

Շարլոտա Կազիրագին 25 տարեկան է. նա Մոնակոյի արքայադուստր Կարոլինա Գրիմալդիի դուստրն է: Հերիք չէ՝ նրա երակներում հոսում է «կապույտ» արյուն, աղջիկը նաև շատ հաջողակ լրագրող է ու մոդել: Անցյալ տարի հայտնվելով Vogue-ի շապիկին՝ նա արդեն հասցրել է գերել նորաձևության աշխարհը:

Բացի այդ՝ Gucci-ի կրեատիվ տնօրեն Ֆրիդա Ջանինին ու Շարլոտան հին ընկերներ են: 2011-ին դիզայները ստեղծել է հավաքածու, որը նվիրվել է Շարլոտային այն նախատեսված է նաև ձի հեծնողների համար:

Լուսանկարները՝ Huffington Post, Runaway Fashion