Ամիսներ առաջ Christian Louboutin-ը դատի էր տվել Yves Saint Laurent ֆրանսիական հանրաճանաչ ընկերությանը` վերջինիս մեղադրելով իր ընկերության ապրանքանիշ հանդիսացող կոշիկների կարմիր ներբաններն օգտագործելու մեջ:
Պատրաստեց Վանանե Արարքցյանը
YSL-ն իր վերջին հավաքածուներից մեկում կոշիկների ներբանները ներկել էր կարմիր գույնով, որը և հանդիսացել էր դատական գործի հարուցման առիթ: Լուբուտենը պահանջում էր կարմիր ներբաններով կոշիկների արտադրության արգելում և 1 մլն դոլար բարոյական վնասի հատուցում:
Սակայն դատարանը անհիմն ճանաչեց վերջինիս մեղադրանքները, իսկ կարմիր ներբան կարող է օգտագործել ցանկացած նորաձևության տուն: Yves Saint Laurent-ի փաստաբանները կարողացել են ապացուցել, որ այն մոդայիկ էր դեռ Christian Louboutin ըկներության ստեղծումից շատ առաջ: Համաձայն պաշտոնական փաստաթղթերի` կոշիկի նման դիզայն գոյություն ուներ դեռևս 17-րդ դարում:
Լուսանկարները ըստ Shutterstock-ի
Լուսանկարներում` Աստղերը Christian Louboutin կոշիկներով

















































































