Աշխարհի տարբեր երկրներում գործող 2000 խանութ-սրահներին ավելացավ ևս մեկը: Այս անգամ` Երևանում, իսկ ավելի կոնկրետ` Աբովյան 26 հասցեում:

Ըստ`  Մարգարիտա Եսոյանի

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Aldo կոշիկի ու աքսեսուարների բրենդային խանութի բացման հանդիսավոր արարողությունը:

Հրավիրված բազմաթիվ հյուրերի շարքում էր Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Aldo կանադական բրենդի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան:

Բացման արարողությանն առանձնահատուկ տրամադրություն էին հաղորդում արտերկրից ժամանած «Ագորա» ջազ-նվագախմբի կատարումները, յուրահատուկ հյուրասիրությունը, պայուսակներով ու կոշիկներով հագեցած ինտերիերը և անակնկալ խաղարկությունը, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ինքնուրույն ընտրել իրենց նվերը` Aldo խանութ-սրահում ներկայացված տեսականուց:

Լուսանկարները ըստ Մանե Միրիջանյանի