Candy Brissima Show in tour. սա Furla ընկերության նոր արտ-նախագիծն է, որը ներկայացվել է օրերս՝ Մոսկվայում: Ցուցադրվել են պայուսակներ, սակայն ոչ սովորական. դրանց վրա աշխատել է իտալացի նկարչուհին՝ համադրելով նորաձևությունն ու արվեստը:
Գրի առավ Գայանե Գալստյանը
Candy Brissima Show in tour նախագիծը նկարչուհի Սիսիի հետ բազմամյա համագործակցության արդյունք է: Վերջինս 2002-ին դարձել է Furla art award-ի դափնեկիր, իսկ այժմ Furla-ի գարուն-ամառ 2012 հավաքածուի գովազդային արշավի արտ-տնօրենն է:
Նա իր ինստալյացիոն աշխատանքներում օգտագործել է հայտնի Candy պայուսակները, որոնք դարձել են նկարչուհու ոգեշնչման աղբյուրը: Արդյունքում ստեղծվել են մեկը մեկից յուրահատուկ պայուսակներ: Ու սա դեռ ամենը չէ. ցուցադրության ժամանակ ելույթ է ունեցել նաև Invernomuto իտալական ձայնատեսողական, փորձարարական, արտիստական դուետը:
Ունենալով հաջող մեկնարկ՝ այս ցուցադրությունը շուտով կսկսի իր ճանապարհորդությունն աշխարհով մեկ՝ հանդես գալով Փարիզում, Մադրիդում, Հոնկոնգում ու Նյու Յորքում:
Լուսանկարները` ըստ HMI-ի























































































