Կարծում եմ՝ հնդկական հագուստը բոլորս պատկերացնում ենք ավանդական սարիի տեսքով՝ երկար, գույնզգույն ու... կարճ ասած՝ ինչպես հնդկական ֆիլմերում է, բայց արի ու տես, որ նորաձևության տները կարող են այնպես փոխել ազգային հագուստները, որ դրանք անճանաչելի դառնան: Օ~,_օ~:

Louis Vuitton-ը որոշել է իր նոր հավաքածուն ոգեշնչել խորհրդավոր Հնդկաստանի տաք գույներով, և ահա արդյունքը՝ Diwali հավաքածու, որը ներկայացվել է վերջերս:

Թեև այս մոդելներում հնդկական սարիներից ոչինչ չի մնացել, սակայն այդ տարազի տարրեր, այնուամենայնիվ, կան: Առաջին հերթին մոդելներում օգտագործվել են հնդկական կտորներ, որոնք հատուկ Diwali-ի համար բերվել են Նոր Դելիից, Մումբայից, Բանգալորից ու Մադրասից:

Նշեմ, որ ավելի վաղ հնդկական հավաքածու է ներկայացրել նաև Chanel նորաձևության տունը:

Լուսանկարները՝ Vogue