Ինչքան էլ բազմամարդ լինի միջավայրը, Լիլիթին կառանձնացնես իր տարբերվող կերպարով, ինչը պայմանավորված է նրա հարուստ ներաշխարհով: Ստեղծագործ մարդ է` զբաղվում է հագուստի դիզայնով, նկարում է և ստեղծում աքսեսուարներ` իր իսկ դիզայնով:

Պատրաստեց Հայկու Աբրահամյանը

Ունի մեծ երազանքներ ու նախագծեր` կապված նորաձևության աշխարհի հետ: Ապագայում ուզում է ունենալ պայուսակների սեփական ֆիրմա և, ինչու չէ, նաև լրջորեն զբաղվել հագուստի մոդելավորմամբ:

Քո «fashion» նշանաբանը:

Կնոջ մարմինը պետք է թելադրի նրա հագուստը, այլ ոչ թե` հակառակը:

Ըստ քեզ` ո՞րն է ճաշակով հագնվելը:

Կինը կարող է չափից շատ հագուստ ու աքսեսուարներ կրել, բայց դրանով նա ավելի ճաշակով կամ նրբաճաշակ չի դառնա: Կարծում եմ, որ ճաշակը պարզության մեջ է:

Սիրածդ բուրմունքը:

-Դժվարանում եմ նշել միայն մեկը: Շատ եմ սիրում, երբ օծանելիքի մեջ գերակշռում են բերգամոտի, խնկածաղկի, սանդալի և հասմիկի բույրերը:

Քո սիրած գունային համադրությունը:

Սիրում եմ համադրել անհամադրելին: Շատ եմ սիրում վառ գույներ: Իհարկե, սիրում եմ նաև դասական համադրություններ:

Կարգախոս, որով առաջնորդվում ես կյանքում:

Երբեք մի՛ արա դիմացինիդ այն, ինչ չե՛ս ուզում, որ քեզ անեն:

(Նշե՛նք, որ Հայկու Աբրահամյանը http://haykua.blogspot.com/ նորաձևության բլոգի հեղինակն է, երիտասարդ ու էնտուզիազմով լի նորաձևության սիրահար, ով այսուհետ street fashion-ի շարք է պատրաստելու հատուկ Cosmopolitan Հայաստանի համար) (Խմբ.)