Է՛հ, ճոխ ու տպավորիչ հարսանեկան արարողության մասին երևի բոլորս էլ երազում ենք: Ու օրերս, երբ պարզապես ուսումնասիրում էի առաջատար բրենդերի ու նորաձևության տների նորությունները, ուշադրությունս գրավեցին դրանցից մի քանիսի կողմից ստեղծված հարսանեկան հավաքածուները: Պետք է անպայման կիսվեմ քեզ հետ :)

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Կսկսեմ ամուսնական խորհրդանիշերից` մատանիներից: Louis Vuitton-ի կողմից ներկայացված հարսանեկան մատանիները պատրաստված են սպիտակ ու վարդագույն ոսկուց, զարդարված են ադամանդներով: Մատանիների օրիգինալությունը կայանում է նրանում, որ դրանց ներսում նուրբ փորագրված է Louis Vuitton-ի լոգոտիպը: Պարզ, բայց խոսուն մոդելներ:

Ահա այս զգեստների կողքով չկարողացա անտարբեր անցնել: Խոսքս Alberta Ferretti -ի հարսանեկան զգեստների հավաքածուի մասին է: Տասներեք զգեստ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից, բայց միաժամանակ բոլորը չաձազանց կանացի են, նուրբ ու ջերմ ` շնորհիվ սպիտակի տարբեր երանգների: Զգեստները կրում են հայտնի աստղերի անունները` Պենելոպա, Մերելին, Կլաուդիա և այլն:

Իսկ որպես հարսանեկան զգեստի լրացում ` իտալական կոշիկի հայտնի Sergio Rossi բրենդը հարսնացուների համար ներկայացնում է սպիտակ կոշիկների ու քլատչերի հավաքածու: Կան և՛ դասական ոճի, և՛ պլատֆորմոյով մոդելներ: Դրանցից բոլորը զարդարված են բյուրեղներով ու արհեստական քարերով, ճիշտ այնպիսին, ինչպիսին Մոխրոտիկինն էր:

Լուսանկարները` ըստ Pulseparty.ru, wedding-magazine.ru