Երբեմն թվում է միայն մի գոտի է պակասում, որ զգեստդ էլ առավել գեղեցիկ դառնա` ընդգծելով նրբագեղ մարմինդ: Դե ուրեմն ե՛կ տեսնենք, թե այս սեզոնին ինչպիսի գոտիներ պետք է ունենանք մեր զգեստապահարանում:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Գոտիների առումով դիզայներներն այս տարի ընկել են ծայրահեղության մեջ և ներկայացրել կա'մ շատ նեղ, կա'մ շատ լայն գոտիներ, որոնք պահի տակ կորսետի տպավորություն են սկսում թողնել:
Այս սեզոն Emilio Pucci-ն ու Valentino-ն առաջարկում են կաշվե գոտիները փոխարինել տեքստիլե ժապավեններով:
Թրենդային են բարակ գոտիները, որոնք համադրված են նույն երանգի զգեստի հետ: Նման համադրություններ ներկայացվել են 3.1. Philip Lim, Emilio Pucci , Oscar de la Renta հավաքածուներում:
Շարունակում են նորաձև մնալ պաստելային ու ոսկեգույն երանգներիը: Balmain, Alexander McQueen, Calvin Klein, Jean Paul Gaultier, Michael Kors գոտիները ներկայացված էին կաթնագույնի, կրեմագույնի ու կարամելի երանգների մեջ:
Կրկին նորաձև է հուլունքներով կամ քարերով պատված գոտիները: Օրինակ` Ralph Lauren-ը իր հավաքածուում ներկացրել է սպիտակ քարերի շարանից պատրաստված գոտի:
Որպես հիմնական դետալ` ընտրում ենք խոշոր ու աչքի ընկնող ամրակները, ինչպես Balmain , Burberry Prorsum հավաքածուներում:
Այս սեզոնին նույնպես հանդիպում ենք գոտուն ամրացված փոքրիկ պայուսակներ: Հոյակապ տարբերակ զբոսանքի ժամանակ կրելու համար:
Լուսանկարները՝ ըստ HMI-ի












































































































