Սիրում ես չէ՞ արևային ակնոցներ: Առջևում էլ տաք ու արևային եղանակներն են, այնպես որ առանց դրանց շատ դժվար կլինի: Հաճելի է պաշտպանել աչքերն արևի ճառագայթներից սեցոնի ամենանորաձև ակնոցներով:

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Մի քանի սեզոն շարունակ կատվի աչքերի ուրվագիծ ունեցող ակնոցները մնում են նորաձև: Ու այս տարին բացառություն չէ: Anna Sui , Prada հավաքածուներում ներկայացված այս ձևի ակնոցները ստեղծել էին սեթևեթ, բայց միաժամանակ խիստ կերպար:

Կլոր շրջանակներով ակնոցները նորաձև դարձրեց Ջոն Լենոնը, հետո նմանատիպ ակնոցներ սկսեց կրել էլթոն Ջոնը, իսկ այժմ կլոր շրջանակներով ակնոցների սիրահարաների շարքին որոշել է դասվել Լեդի Գագան: Դու էլ կարող ես միանալ նրանց: Կապ չունի, թե ինչ գույն կլինեն քո ակնոցը, կարևորը, որ կլոր լինի:

Ի դեպ

Եղանակների տաքացման հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև առողջ ապրելակերպի մասին: Համաշխարհային դիզայներները հիշեցնում են, որ վազելուց կամ հեծանիվ քշելուց ակնոց կրելը նորաձև երևալու առումով ուղղակի պարտադիր է:

Այս սեզոն ակնոց ընտրելիս պետք է նաև ուշադրություն դարձնել ակնոցի ապակիներին: Աստիճանաբար մգացող ապակիներով ակնոցներ. ահա թե ինչն է նորաձև:

Ու, իհարկե, գույների բազմազանություն: Տարբեր երանգների, նախշերով շրջանակներով ակնոցները կդառնան այս սեզոնի յուրաքանչյուր հագուստի ճիշտ լրացումը: Stella McCartney, Marc by Marc Jacobs, Bottega Veneta հավաքածուներն էլ դրա վառ օրինակն են:

Լուսանկարները` ըստ HMI-ի