Սիրիական արմատներ ունեցող կոլումբիացի երգչուհին հայտարարել է արաբերենով երգելու մտադրության մասին:

Մարոկոյում անցկացված երաժշտական փառատոնին Շակիրան խոստովանել է, որ մեծացել է արաբական երգերի ազդեցությամբ ու արևելյան մշակույթն իրեն շատ հոգեհարազատ է:

«Սկզբի համար կսովորեմ արաբերեն լեզուն»,-ասել է երգչուհին: Նա նաև նշել է, որ շատ է սիրում տարբեր էքսպերիմենտներ և ուրախ է նման հնարավորության համար:

Շակիրայի վերջին ալբոմը՝ «Sale el Sol», երկլեզու է՝ իսպաներեն ու անգլերեն: Ձայներիզը վաճառքում է հայտնվել 2010-ի աշնանն ու հասցրել առաջին հորիզոնականները գրավել Մեքսիկայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում:

Լուսանկարները ըստ Shutterstock-ի