Գրի առավ Աստղիկ Բաղդասարյանը
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր բոյֆրենդ Կասպեր Սմարտի հետ վայելում են արձակուդները Ռիո դե ժանեյրոյում: Սիրահարները Ռիո են ժամանել երկու շաբաթ առաջ` ներկա գտնվելու հայտնի կառնավալին:
Արև, ծով, տաք ավազ. այս ամենը նրանց այնքան դուր եկավ, որ նրանք որոշեցին մի քիչ էլ վայելել հանգիստը այս դրախտավայրում:
42-ամյա երգչուհին այնքան սիրահարված է, որ թվում է, թե շուտով սիրուց թևեր կաճեն: Ջենիֆերի երիտասարդ պարող բոյֆրենդը ոչ մի րոպեով չի լքում սիրելիին:
«Մենք պետք է գնահատանք մեզ տրված ամեն վայրկյանը: Սիրեք և սիրվեք, երջանիկ եղեք»,- գրում է Կասպերը Թվիթերի իր էջում:
Նրանց արձակուրդները մի պահ հոլիվուդյան ռոմանտիկ ֆիլմ են հիշեցնում:
Նրանք ճոճորվում են ճոճանակներով, զբոսնում են ծովափով, գրկախառնվում և սիրահար հայացքներ փախանակում: Երգչուհին ավազի վրա փայտիկով գրում է Ջենիֆեր + Կասպեր հավասար է սեր և համբուրում է սիրելիին:
Լուսանկարները ըստ Allloverpress-ի















































































