Այսուհետ, եթե ուշադիր լինեք, երգչուհի Ռիհաննայի ձեռքի մատներին կտեսնեք այն նույն դաջվածքը, որն ուներ ռեփեր Թուփաք Շաքուրը: Չմաքրվող դաջվածքը` «Thug Life» (մարդասպանի կյանք), խամրած վարդագույն է:

Այս նույն դաջվածքն արված էր Թուփաքի կրծքի վրա: Վերջինս սպանվել է 1996թ.: Դաջվածքի նկարը երգչուհին տեղադրել է իր Twitter-ում:

23-ամյա աստղը վաղուց արդեն հայտնի է` որպես դաջվածքի մեծ երկրպագու: Նա ունի 13 տատու, որոնց մեջ կան երաժշտական նոտայի, ձկների, «սեր» բառով պատկերներ:

Բացի այդ` կարծես թե Ռիհաննան դաջվածք է արել նաև մեջքին: Միկրոբլոգում նա տեղադրել է լուսանկար, որտեղ նստած է սեղանին: Նկարում երևում է`ինչպես է տատու անող Մարկ Մահոնին նկարում երգչուհու մեջքին:

«Իմ ընկեր Մարկ Մահոնին ռոքի աստղ է. այսօր դաջվածքի գիշեր է»,- այսպես է երգչուհին նկարագրել լուսանկարը:

Լուսանկարը ըստ HMI-ի