Հետևելով իր կուռք Օդրի Հեփբերնի օրինակին` օսկարակիր դերասանուհի Նատալի Պորտմանը որոշում է կայացրել թողնել կինոն և ամբողջությամբ իրեն նվիրել մայրությանը:
«Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Իմ հիանալի լեդին» ֆիլմերի դերասանուհի Օդրի Հեփբերնը կտրուկ փոխեց իր կյանքը. դադարեցրեց նկարահանումները ֆիլմերում և ամբողջությամբ իրեն նվիրեց ոչ միայն իր երկու որդիների դաստիարակությանը, այլև, դառնալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, սկսեց հոգ տանել կարիքավոր երեխաների մասին:
Դերասանուհի Նատալի Պորտմանը խոստովանում է, որ գնալով ավելի շատ է հասկանում, թե որքան կարևոր է ժամանակն ու էներգիան երեխաներին նվիրելը: Ի դեպ, Նատալի Պորտմանի և Բենջամին Միլպյեի առաջնեկը լույս աշխարհ կգա այս տարվա ամռանը:
Լուսանկարները ըստ Shutterstock-ի














































































