Գրի առավ Աստղիկ Բաղդասարյանը
Հոլիվուդի հայտնի «Փառքի պուրակում» ևս մեկ աստղ է ավելացել. այս աստղը պատկանում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին:
«Ես կարծես երազում լինեմ: Երբ փոքր էի, շրջում էի այս պուրակով ու հիանում: Պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր իմ աստղն էլ պետք է այստեղ լինի: Այս ամենը անհավանական է»,- ասել է Ջենիֆերը աստղի բացման արարողության ժամանակ:
Նրան շնորհավորելու էին եկել իր լավ ընկերներ Ադամ Սանդլերը և Մալին Ակեմանը, ինչպես նաև ամենասիրելի հայրիկն ու բոյֆրենդ` Ջաստին Տեռուն:
Եթե երբևէ լինես Հոլիվուդում, չմոռանաս Փառքի պուրակ այցելել, համ էլ Ջենիֆերի աստղը կտեսնես :
Լուսանկարները ըստ Zimbio.com-ի














































































