Երեսուն ամյա դերասանուհի Նատալի Պորտմանն իր ամուսին Բենջամին Միլպյեին որդի է պարգևել:

Իր ամուսնու հետ Նատալին ծանոթացել էր "Սև կարապը" ֆիլմի նկարահանումների ժամանակ: Փաստորեն այս ֆիլմը Նատալիին ոչ միայն Օսկար, այլև երջանիկ ընտանիք պարգևեց:

Դերասանուհին իր հղիության ժամանակահատվածում համեմատաբար քիչ էր երևում հանրության առջև, իսկ հարցազրույցներում բազմիցս կրկնում էր, որ անհամբերությամբ սպասում է երեխայի լույս աշխարհ գալուն:

Լուսանկարները ըստ HMI