Կաննի հերթական կինոփառատոնի ժամանակ Շոն Պենը հայտնվեց առանց իր զուգընկերուհու: Տարօրինակ էր, որ նման կարևոր իրադարձության ժամանակ, որտեղ Շոն Պենն ու Բրեդ Պիտը ներկայացնում էին «Կենաց ծառը» ֆիլմը, Սքարլետն իր սիրելիին միայնակ էր թողել:

Յոհանսոնը, սիրելիին քաջալերելու փոխարեն, որոշել է մնալ Նյու Մեքսիոկո և շարունակել «Երկաթե մարդը» ֆիլմի չորրորդ մասի նկարահանումները: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` աստղային զույգի բաժանման պատճառը դարձել է ոչ թե Սքարլետի անտարբեր վերաբերմունքը, այլ Շոնի անհավատարմությունը:

26-ամյա գեղեցկուհի Սքարլետ Յոհանսոնը, չկարողանալով ներել 50-ամյա Շոն Պենի դավաճանությունը, որոշում է կայացրել լքել նրան:

Սքարլետ Յոհանսոն - Շոն Պեն զույգը պաշտոնապես չէր հայտարարել իրենց սիրավեպի մասին ու, բնականաբար, ոչ մի հայտարարություն չարվեց նաև զույգի բաժանման վերաբերյալ:

Լուսանկարը ըստ HMI-ի