Playboy ամսագրի հիմնադիր 84-ամյա Հյու Հեֆների և 24-ամյա Քրիսթալի հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու Playboy կալվածքի այգում: Հարսանիքի օր է նշանակվել հունիսի 18-ը:

Ինտերնետային կայքերից մեկում տեղադրված վիդեոյում Քրիսթալը պատմում է սպասվող հարսանիքի մասին: Այգին զարդարված է լինելու վառ ծաղիկներով: Հարսնացուն կրելու է վարդագույն երանգ ունեցող զգեստ:

Հրավիրվածների ցանկում Հյուի ու Քրիսթալի բարեկամներն ու մտերիմ ընկերներն են, անգամ Հյուի նախկին ընկերուհի Կենդրա Ուլքինսոնը:

Ինչպես նշել է հենց ինքը` Հեֆները, նա պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի հարսնացուի երազանքների հարսանիքն իրականություն դառնա:

Հ.Գ. Նյութի հրապարակումից անմիջապես հետո տեղեկատվություն ստացանք այն մասին, որ հարսանիքը չի կայանա: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է անձամբ Հեֆները: Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: 

Լուսանկարը ըստ HMI-ի