Բնակավայրը` Երևան / Տարիքը` 22 / Ներկա պահին զբաղված է ֆուտբոլով / Ռոմանտիկ կարգավիճակը` ազատ
1.Գալով արձակուրդ Երևան` նկատեցի, որ հայ աղջիկներն ավելի են գեղեցկացել: Հայ աղջիկներն ավելի հասուն են` թե պահվածքով և թե մտածելակերպով. ինձ համար նրանք համար առաջինն են աշխարհում:
2.Տղամարդը ծանոթանում է ոչ թե կնոջ մասնագիտության կամ ֆինանսական կարգավիճակի, այլ նրա' հետ. ինձ համար կարևորը նրա բնավորությունն ու վարքագիծն են. մնացածն արդեն երկրորդական է:
3.Տղամարդը պետք է հաճախ նվերներ անի կնոջը, իսկ նվերի արժեքը կարևոր չէ. կնոջը կուրախացնի հենց այդ փաստը` նվիրելը:
4.Յուրաքանչյուր մարդ, այդ թվում` կին, պետք է ձգտի կատարելագործման. չնայած իդեալական մարդիկ չկան, բայց պետք է ձգտել լինել այդպիսին. միայն այդպես կարող ես էլ ավելի լավը դառնալ:
5.Կինը չպետք է գրավի տղամարդուն. տղամարդու և կնոջ ճանապարհը որոշում է Աստված:
6.Հայաստանում տղամարդն է ընտրություն կատարում և ոչ թե կինը. կարծում եմ, որ առաջին քայլը պետք է տղամարդը կատարի:
7.Տղամարդիկ միշտ սկզբում սիրահարվում են արտաքինին, ապա միայն ծանոթանում ներքին որակներին:
8.Երբ մարդիկ սիրում են միմյանց, պետք է գնան կոմպրոմիսների և փորձեն կիսել միմյանց հետաքրքրությունները. եթե նա սիրի ինձ, կսիրի նաև ֆուտբոլը:
9.Տղամարդը կարող է ներել կնոջ ցանկացած սխալ` բացի դավաճանությունից. գտնվել մի տղամարդու կողքին և մտածել մեկ ուրիշ տղամարդու մասին. այ սա դավաճանություն է:
10.Այլ ազգի ներկայացուցչի հետ չեմ ամուսնանա. այս պահին մտածում եմ միայն հայ աղջիկների մասին: Ես ուզում եմ, որ իմ կինը հայ լինի: Սպասում եմ այն ժամին, երբ կհանդիպեմ իմ միակին...
Զրուցեց Մարգարիտա Ղազարյանը













































































