Ըստ Մարգարիտա Եսոյանի
Վերջապե~ս, արձակուրդայինդ ձևակերպված է, ու հյուրանոցային համարում հարմարավետ տեղավորվելուց հետո շտապում ես գնալ ծովափ ու վայելել արևն ու ջուրը: Նայի հա, չմոռանաս հետդ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը:
Եվ այսպես.
• Էլ ինչ ծովափ առանց լողազգեստի: Անկախ նրանից, թե ինչ գույնի կամ ձևի լողազգեստ կընտրես, կարևորը, որ այն համապատասխանի մարմնիդ կազմվածքին:
• Լողափի շրջակայքում զբոսնելու համար կարող ես վերցնել պարեո: Ցանկալի է, որ պարեոն տարբերվի լողազգեստից իր գույնով կամ նախշով: Բացի այդ, համաձայնիր, որ շատ սեքսուալ է, երբ թեթև բրիզի ժամանակ դու դանդաղ քանդում ես պարեոն ու ցուցադրում իդեալական մարմինդ:
• Չես ուզում չէ՞, որ մազերդ չորանան ու դրան էլ գումարած արևային հարված ստանաս: Ուրեմն, չմոռանաս գլխարկի մասին: Ձևն ու գույնը կրկին նշանակություն չունի, կարևորը ֆունկցիոնալություն է:
• Դե համաձայն եմ հետդ, որ բարձրակրունկերով ու լողազգեստով աղջիկը շատ տպավորիչ տեսք ունի, բայց նման էքստրեմալ փորձարկումների ավելի լավ է չդիմես: Թեթև, վառ գույների ծովափնյա հողաթափերն ու սանդալները լավագույն տարբերակն է:
• Արևային ակնոցները վստահ եմ, որ մշտապես քեզ հետ են: Լողափին` հատկապես արևայրուք ընդունելիս, դրանք պարտադիր պետք է լինեն քո աչքերին: Ի դեպ, արևային ակնոցներ գնելիս անպայման համոզվիր, որ դրանք ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու հատկություն:
• Կեսօրի բարկ արևի տակ ծովափնյա սրբիչը դու սովորաբար գցում ես ավազին ու պառկում վրան, բայց եթե պլանավորել ես մինչ ուշ երեկո լողափին մնալ, ապա քեզ պետք կգա ևս մեկը, որով դու կկարողանաս չորացնել մարմինդ: Մի մոռացիր, որ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանն իջնում է:
• Առօրյայում, օրինակ` աշխատանքի գնալիս, մենք պետք է մեր պայուսակում ունենանք առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ: Իսկ լողափին դա կարելի է ասել, պարտադիր պայման է. գլխացավի, ստամոքսի խանգարման, այրվածքների համար նախատեսված դեղամիջոցներ: Նաև չմոռանաս արևայրուքի համար նախատեսված պաշտպանիչ քսուքները:
• Տարբեր երկրների բժիշկների կողմից անցկացված հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ լողափին ու ընդհարնրապես շոգ եղանակին քաղցր ու գազավորված ըմպելիքներն ոչ միայն չեն հագեցնում ծարավի զգացումը, այլև բացասական ազդեցություն են թողնում առողջության վրա: Այնպես որ, զինվիր հանքային ջրերի շշերով և առաջ դեպի լողափ:
• Իսկ որպեսզի այդ ամենը կարողանաս մեկ տեղում հավաքել, ապա լողափ գնալուց առաջ ընտրիր քեզ համար հարմար ու ցանկալի է մեծ պայուսակ:
• Ու ով գիտի, մեկ էլ տեսար ծովափին շատ համակրելի երիտասարդի հետ ծանոթանաս ու նա քեզ զբոսանքի հրավիրի: Դու, կարելի է ասել, ձեր առաջին ժամադրությանը լողազգեստով ու գզգզված մազերով չես գնալու չէ: Այնպես որ, նուրբ ծովափնյա զգեստը, որն ի դեպ կարող ես կրել հենց լողազգեստի վրայից, պետք է միշտ ձեռքիդ տակ լինի: Ձեռքիդ տակ պետք է լինի նաև մազակալ ու հարդարման մի քանի պարագաներ:
Լուսանկարները ըստ HMI-ի














































































