Ըստ Գայանե Գալստյանի
Ֆուտբո՞լ... էսօր մերոնք են խաղում... Գո՜լ-գո՜լ, տես ո՜նց ենք ջարդները տալու... Մի պահ սթափվենք էմոցիոնլ պոռթկումներից. չէ՞ որ սա միայն տղամարդկանց տոնը չէ: Պատրաստվենք և մենք՝ աղջիկներս, իսկ անելի՞ք... Պատրաստությունների մի ամբողջ կապոց կա:
Արդեն քանի օր է՝ բոլորս իրար ենք խառնվել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման պատճառով: Հանրապետական մարզադաշտի 15.000 տոմսերը սպառվել են դեռևս 10 օր առաջ, ու աջ ու ձախ ֆուտբոլային տրամադրություն է: Երևանի տարբեր տեղերում փակցված են «Ֆուտբոլ-խաղաղություն» կարգախոսներով պաստառներ, Facebook-յան էջերը լցված են ֆուտբոլային ստատուսներով, հարցումներով ու քաջալերող ավատարներով: Հայ տղամարդիկ էլ, ինչպես միշտ, քայլող բուքմեյքերական գրասենյակ դարձած, արդեն հայտարարում են խաղի ելքը:
Իսկ հիմա պատրաստությունների մեր մասնաբաժինը...
Շրթներկս... է՜, ջրաներկս չմոռանամ
Սկսում ենք նկարչություն անել: Երևի մտքովդ անցել է՝ այդ ինչո՞վ են ներկում իրենց դեմքը ֆուտբոլային երկրպագուները: Ասեմ. ջրաներկով (շատ ավելի արագ է մաքրվում) կամ գուաշով: Կարելի է օգտագործել նաև սփրեյ-ներկեր, սակայն հնարավոր է՝ այն գրգռի մաշկը:
Կարող ես դեմքիդ նկարել եռագույն դրոշը, սակայն եթե որոշես ամբողջ դեմքդ ներկել, ընկերներիդ նախօրոք ասա, որպեսզի չանցնեն կողքովդ «Էս աղջիկն «Ավատար» կինոյից ա փախել» հայացքով ու քեզ թողած՝ ուրիշին փնտրեն :)
Բացի դրոշից՝ կարող ես դեմքիդ նկարել սիրածդ ֆուտբոլիստի համարը: Օրինակ` աջ այտիդ նկարիր «1», իսկ ձախին՝ «5» կամ էլ «15» թիվը ճակատիդ վրա:
Ֆուտբոլ- ֆլի՞րտ. մեկը մյուսին չի խանգարում
Ասում են՝ ցավն ու ուրախությունը միավորում է մարդկանց: Ճիշտ է՝ լավ չի լինի, որ հակառակորդը գոլ խփի, բայց անգամ այստեղ առիթը բաց մի թող կողքիդ նստած անչափ հաճելի երիտասարդին գրավելու համար: «Ախր... լավ էլի» կասես դու, միայն այդքանը, ավելին պետք չի ու կշտապես նեղսրտած սրտի մխիթարանք ստանալ նրանից:
Ցուցում. Զգույշ եղիր, որ երբ մեր հավաքականը գոլ խփի ուրախությունից չթռչես ու գրկես անծանոթ երիտասարդին... ու միասին գլորվեք տրիբունայից:
Գնալ, թե չգնալ մարզադաշտ, սա է խնդիրը
«Էդ աղջիկների տեղ չի»,- ասում են միաբերան հայ տղամարդիկ: Ու անգամ այսչափ կրիտիկական իրադրություններից ազատվելու տարբերակ կա: Հայհոյանքների գեղեցիկ ծաղկաբույլ «չվայլելեու» համար կարող ես ուղղակի ժամանակին փակել ականջներդ կամ մարզադաշտ գնալ շատ ընկերուհիների հետ. ինչքան շատ աղջիկներ նստած լինեն տրիբունայում, այնքան հայ տղաները կչափավորեն իրենց էմոցիաներին ազատություն տալու այդքան մեծ ցանկությունը:
Ֆուտբոլիստներն աղջիկներին դուր են գալիս, որովհետև...
Դեյվիդ Բեքհեմը ոչ վերջինն է, ոչ էլ առաջինը. առավելս ևս միայն Վիկտորիային չեն գրավում այս սպորտաձևով զբաղվող առնական ու ուժեղ տղամարդիկ: Տեսնենք ՝ ինչ են կարծում հենց ֆուտբոլիստները.
«Աղջիկներն մեզ սիրում են, քանի որ.
- Մենք չենք հանձնվում մինչև ավարտին չհասցենք գործը,
- Երբեք բաց չենք թողում թիրախը,
- Սովոր ենք հաղթել ,
- Գտնում ենք թույլ տեղն ու գրոհի անցնում,
- Գիտենք՝ երբ է պետք կոպտություն կիրառել,
- Միշտ ուժեղ ենք,
- Մեր պաշտպանությունը միշտ «միացված» է»:
Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ են նրանք: Խոսիր ընկերուհիներով այսօր այն մասին, թե ինչով են ֆուտբոլիստները գրավում ու անկյունային հարված հասցնում մեր սրտին:
Իսկ մեր հավաքականին մաղթենք այսօր փայլուն խաղ ու հաղթանակ, մեզ էլ` հաղթանակող Facebook-յան ու Twitter-յան ստատուսներ` համացանցում այսօր ֆուտբոլային թեման «գլոբալ թրենդ» սարքելու համար:
P.S. Եվ թող հնարավորինս շատ զույգեր ուրախությունից գլորվեն տրիբունաներից: ԱՄԵՆ ;)














































































