Ջերմ ամառային երեկոները տրամադրում են ֆլիրտի և մտերմիկ հանդիպումների: Իսկ առաջնակարգ բարմենների առաջարկած կոկտեյլները կօգնեն ապահովել համապատասխան մթնոլորտ:
Արքայադստեր պալատը
• 30 մլ Hendrick's ջին
• 20 մլ St-Germain
• 15 մլ կիտրոնի հյութ
• Prosecco (սպիտակ գինի)
Շեյքերի մեջ լցրու ջինի, St-Germain-ի, կիտրոնի հյութի անհրաժեշտ քանակությունը, ավելացրու սառույց և լավ թափահարիր: Այնուհետև պարույրաձև շարժումներով լցրու գավաթի մեջ և վրայից ավելացրու գինի:
Կլեմենտինա
• 30 մլ Svedka Clementine
• 60 մլ նարնջի հյութ
• 15 մլ նարնջի լիկյոր
• Սփրայթ
Բաժակի մեջ լցրու սառույց, ավելացրու մնացած բաղադրիչները և խառնիր:
Վերջին բառը
• 20 մլ Midori Melon Liqueur
• 45 մլ ջին
• 1 պահածոյացված բալ
• Անանուխի մի քանի տերև
Midori-ն և ջինը թափահարիր շեյքերի մեջ սառույցի հետ միասին: Այնուհետև լցրու կոկտեյլը մարտինիի սառեցված բաժակի մեջ և ավելացրու բալը:
Հունական «Մարգարիտա»
• 60 մլ թեքիլա
• 30 մլ նարնջի լիկյոր
• 45 մլ նռան հյութ
• 30 մլ օշարակ (վերցրու նույն չափաբաժնով շաքարավազ և տաք ջուր, խառնիր ու թող, որ սառչի)
• Կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները լցրու շեյքերի մեջ և ուժեղ թափահարիր: Այնուհետև լցրու սառույցով լի բաժակի մեջ: Լրացուցիչ քաղցրության համար բաժակի եզրը մտցրու գունավոր շաքարավազի մեջ:
Ֆլիրտինի
• 75 մլ օղի
• 15 մլ Chambord
• 30 մլ անանասի հյութ
• 15 մլ նարնջի լիկյոր
• 45 մլ լայմի հյութ
• Գինի
Բոլոր բաղադրիչները խառնիր շեյքերի մեջ և թափահարիր սառույցի հետ միասին: Այնուհետև լցրու նախօրոք սառեցված բաժակի մեջ:
Լուսանկարները ըստ James Westman-ի















































































