Առանց ծառերի նեղլիկ փողոցները, հնագույն աշտարակներն ու եկեղեցիների հսկայական գմբեթները կառաջնորդեն քեզ դեպի ասպետական Մալթա կղզու հետաքրքրաշարժ անցյալ, իսկ հարևան Գոցո և Կոմինո կղզիները կբացեն ծովի և աստղերի գաղտնիքները:

Լուկա (Luqa) օդանավակայանը գտնվում է մայրաքաղաքից 6 կմ հեռավորության վրա: Կղզու ցանկացած կետից այստեղ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով ընդամենը 30 րոպեում:

ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ

Ամենից «անքուն» կուրորտը St. Julians-ն է՝ ակումբների ու դիսկոտեկների Paceville թաղամասով: Շքեղ Cavalieri հյուրանոցը գտնվում է Spinola Road, 3019 հասցեում: Ավելի մատչելի տարբերակ է Alexandra հյուրանոցը (Schreiber Street, 3081): Լողափից ոչ հեռու տեղակայված է Gorgianis հյուրանոցը (St. Agustine Street, St. Georges Bay, 3311): Մյուս հայտնի կուրորտը San Pawl il-Bahar-ն է` Bugibba և Qawra գյուղակներով:

Գլխավոր ակումբների հարևանությամբ է գտնվում The Qawra Palace հյուրանոցը (Qawra Seafront, 65): Պատմական մթնոլորտ կապահովի Valletta G-House-ը, որը գտնվում է հնագույն Վալետայի կենտրոնում` XVI դարի շենքում (North Street, 60):

ՈՒՐ ԳՆԱԼ

Մալթայի ամենահետաքրքիր վայրը Վալետա քաղաքն է: Այստեղ XVI դարի շենքերն ու հրապարակները համարյա չեն փոխվել: Այցելիր St. John's Co-Cathedral` ասպետների դամբարաններով, և Մեծն մագիստրոսի պալատ (Մալթայի նախագահի և պառլամենտի պաշտոնական նստավայրը): Republic փողոցը տանում է դեպի St. Elmo ամրոց: Իսկ Baracca այգիներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մեծ նավահանգիստը: Անպայման մեկնիր Մդինա (Mdina)` Մալթայի հին մայրաքաղաքը, որն անվանում են «Լռության քաղաք»: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Բացի զարմանահրաշ պալատներից ու եկեղեցիներից, գնա նաև St. Publius հրապարակում տեղակայված Մդինայի բանտ (Mdina Dungeons):

ԻՆՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՈՐՏԵՂ

Շատ համեղ է տեղական լամպուկա ձուկը, ինչպես նաև կաղամարը: Գետափը շլացնում է ռեստորանների քանակով և բազմազանությամբ: Ամենամոդայիկ ռեստորաններից է Barracuda-ն, որը գտնվում է աշտարակի մեջ (Main-Street, 194): Արժե ճաշել St. Julians ռեստորանում (St. George's Road, 35): Մալթացիները համոզված են, որ ծովամթերք մատուցող լավագույն ռեստորանները գտնվում են Marsascala ձկնորսական գյուղում: Քեզ դուր կգա նաև Waterline ռեստորանը (Triq Iz-Zonqor, 8): Մդինայում պատրաստում են մալթական ազգային ճաշատեսակներ` շոգեխաշած ճագար, լցոնած արտիճուկներ: Դե իսկ ամենից «համեղ» վայրը Fontanella Tes Room-ն է (Bastion Street):

ԻՆՉ ԳՆԵԼ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Sliema-ն անվանում են քաղաք-խանութ: Այստեղ` Pjazza Tigne հրապարակում է գտնվում ամենամեծ` The Point առևտրի կենտրոնը: Մյուս կենտրոնը Bay Street Complex-ն է` St. Julians-ում: Վալետայի Republic փողոցը հուշանվերների դրախտ է: Գլխավոր խանութների փողոցը Merchant Street-ն է: Ամենից հայտնի շուկան գտնվում է Marsaxlokk քաղաքում:

Լուսանկարը ըստ HMI-ի