Նոր կյանքի և գարնանամուտի լավագույն վայրը Թայլանդն է: Հրաշալի վայր է: Այստեղ սրտաբաց կդիմավորեն քեզ և կընդունեն հարազատի պես, էլ չեմ ասում անկրկնելի ժամանակը Բանգկոկում... Բանգկոկի Սուվարնաբխումի օդանավակայանից հյուրանոց գնալու համար ամենահարմարը` տաքսին է: Սովորաբար մեքենաները կանգնում են 3, 4, 7 և 8 ելքերի դիմաց: Կամ էլ` կարող ես նստել Airport Express ավտոբուսը, որը անցնում է համարյա բոլոր հյուրանոցների մոտով: Օդանավակայանի կայքում կարող ես գտնել քարտեզներն ու ուղղությունները: 

Որտեղ կայանել

Միանգամից ասեմ, որ հյուրանոցը` կենտրոնում կամ մետրոյի կայարանների մոտ ընտրելը` լավագույն տարբերակը կլինի: Խորհուրդ կտայի, օրինակ, JW Marriott հյուրանոցը (Sukhumvit Road, 4), պարզապես այստեղ հիանալի սպա կենտրոն կա ու նաև Մարիոտի ներսում է` քաղաքի լավագույն ճապոնական ռեստորանը: Կամ էլ համար պատվիրիր Emporium-ում (Sukhumvit Road, 24)` BTS Phrom Phong կայարանի մոտ:

Քաղաքային տեսարանների սիրահարներին խորհուրդ կտայի Բանգկոկի ամենաբարձր հյուրանոցը` Baiyoke Sky-ը(Rajprarop Road, 222), որը 88 հարկ ունի` դիտահրապարակով և ամենավերևում` պտտվող բարով: Պատկերացնում ե՞ս... այ դա վայելք է:

Ուր գնալ

Բանգկոկում, երկնաքերերի կողքին` խաղալիք հիշեցնող տնակներ կան. դրանք աստվածային հոգիների բնակավայրերն են: Տեղացիները այս հոգիների համար մշտապես ծաղիկներ և բրինձ են բերում: Տեսարանը անչափ գեղեցիկ է: Քաղաքային զբոսանքներից հետո արժե անպայման այցելել:

Անպայման անցիր նաև Sanam Luang հրապարակի կողքով, որտեղ զբոսնելիս` աջ ու ձախ` օդապարուկներ կտեսնես, այնտեղ է գտնվում Ոսկե սյունը, զմրուխտե Բուդդայի տաճարը (Wat Phra Kaeo), ինչպես նաև, թագավորական պալատը (Sanam Chai Road, 1): Մի խոսքով, շատ սիրուն է:

Կարևոր է իմանաս, որ Բանգկոկում անհնար է հասցեով որևէ բան գտնել, իրոք անհնար է: Ավելի լավ է տեղացիներից հարցնել: Իսկ ահա տաճարներ այցելելու համար, քեզ հետ գուլպաներ վերցրու. այնտեղ հանում են կոշիկները:

Գետի երկայնքով զբոսնիր մինչև Վատ Պո տաճարը (Sanam Chai Road, 5) և անպայման գրանցվիր թայլանդական մերսման սեանսի համար: Այս վանքում պահպանվում են Այուր-վեդայի հին ավանդույթները: Հետո շրջիր Չայո-Պրայա սուրբ գետով և ջրանցքով` կամ ավտոբուսներով (ռուա դուան), կամ գետի տաքսիներով (ռուա խանգ յաոու):

Կարող ես բարձրանալ Առավոտյան արշալույս` Wat Arun (Arun Amarin Road, 1) տաճարի աշտարակը կամ Ոսկե լեռան (Boriphat Road, 38) գագաթը, որտեղ «նստած» է փոքրիկ, տխուր Բուդդան: Քաղաքային զբոսանքների մասին ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել այստեղ և այստեղ: bangkok.com և watpho.com

Գնումնե՞ր Բանգկոկում. Հիմա կասեմ ինչ և որտեղ...

Երեկոյան` Patpong փողոցը գիշերային շուկայի է վերածվում: Այստեղ կարող ես գույնզգույն շարֆեր գնել, որոնք ձեռքի աշխատանք են, և` շատ գեղեցիկ բամբակյա վերնաշապիկներ:

Մյուս շուկան Siam Square հրապարակի շրջակա թաղամասում է: Առևտրային կենտրոնները հսկայական են, գեղեցիկ ու հարմար:

Ամենագլխավորները` քաղաքի կենտրոնում են և Siam Square-ից բաժանվում են անցումային կամրջով: Այնտեղ վաճառվում են հուշանվերներ, եվրոպական և ճապոնական բրենդերի հագուստ, թայլանդական մետաքս, մթերք... մի խոսքով` ամեն ինչ: Դե ոնց էլ չլինի, երբ վերադառնաս, ընկերներդ հուշանվերներ են ակնկալելու քեզանից, չէ՞...

Հսկայական առևտրային կենտրոնները Rama I Road-ի, 999/1 Siam Center-ի, Siam Discovery-ի և Siam Paragon-ի վրա են: Սրանց միանում է ևս մեկ հսկա` Central World Plaza-ն: Արժե այցելել. չէ՞ որ այստեղ է երգող շատրվանների հրապարակը: Ավելի շատ տեղեկություններ այստեղ և այստեղ:

Շարունակելի...