Ձեր տունը կարող է դառնալ հաճույքի համար նախատեսված մանեժ, որտեղ իշխում են կրքոտ զվարճանքները: Կան դիրքեր, որոնց շնորհիվ ձանձրալի վայրերը կվերածվեն թեժ «խաղահրապարակների» (դե, դիմացի՛ր, խոհանոցի կահույք):

Հաճախ ենք լսում, որ կրքոտ սեքսի բանալին համարձակությունը և նորարարությունն է: Դրան հասնելու միջոցներից մեկն էլ այն է, թե որտեղ եք դուք սիրով զբաղվում: Երբ սկսում եք ձեր շուրջ եղած պատահական «անմեղ» վայրերին նայել որպես ցանկասիրության բավարարման հնարավոր տեղերի, ավելի շատ էքսպերիմենտներ եք անում և ընդլայնում եք էրոտիկ հաճույքի սահմանները: Իհարկե, ասվածը չի նշանակում, թե դուք չեք կարող հաճույք ստանալ անկողնում, սակայն երբ խոսքը վերաբերում է չարաճճի զվարճանքներին, արժե զարկ տալ երևակայությանը: «Տարբեր սենյակներում էքսպերիմենտներ անելն ընթացքն ավելի զվարթ ու հաճելի է դարձնում»,- ասում է «Երկարաձգված օրգազմ» գրքի հեղինակ դոկտոր Պատրիշիա Թեյլորը: Տարբեր տեղերում և տարբեր մակերևույթների վրա սեքսով զբաղվելը քեզ թույլ կտա բացահայտել ցնցող զգացողություններ: Ներկայացնում ենք կրքոտ դիրքեր՝ ութ տարբեր տեղերում:
Եվ այսպես, բարի՛ գալուստ տուն, սեքսուալ տուն:

Խելահեղ սանդուղք

ԻՆՉՊԵՍ։ Ծնկիր զուգընկերոջդ առջև սանդուղքի ստորին հատվածում այնպես, որ մեկ կամ երկու աստիճան նրանից վեր լինես: Երկուսդ էլ պետք է դեմքով ուղղված լինեք դեպի սանդուղքը: Հենվելու համար ձեռքերդ դիր ավելի բարձր աստիճանի և այնպես արա, որ սիրելիդ բռնի քո կոնքերից, երբ կներթափանցի քո մեջ: Հակվիր դեպի աստիճանները, որպեսզի նա կարողանա ավելի խոր մտնել քո մեջ:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Քանի որ այս էրոտիկ դիրքը զուգընկերոջդ ստիպում է քո մեջ ներթափանցել դեպի վեր ուղղված անկյան տակ, «քո G կետին իր առնանդամի ծայրով դիպչելու համար նա կլինի շատ նպաստավոր դիրքում,- ասում է սեքսի հարցերով փորձագետ Սեյդի Էլիսոնը: - Ամեն անգամ առաջ և վեր անելիս զուգընկերդ կհպվի այդ հատվածին՝ քեզ առավելագույն հաճույք պատճառելով»: Այսպես նա ավելի սահուն և խորն է ներթափանցում:

Մերկ խոհարարություն

ԻՆՉՊԵՍ։ Մեջքի վրա պառկիր խոհանոցի սեղանին (բարի վրա)՝ կոնքերդ մինչև սեղանի եզրը հասցնելով և բռնվելով զուգընկերոջդ բազուկներից: Ոտքերդ ուղիղ վեր տնկիր այնպես, որ նրանք քո իրանի հետ կազմեն 90 աստիճանի անկյուն: Տղամարդը կանգնում է դիմացդ և ներթափանցում քո մեջ՝ այդ ընթացքում բռնելով քո ոտքերի կոճերից: Հրումներ կատարելիս նա կարող է խաչաձևել ոտքերդ մեկ այս, մեկ այն կողմ:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Առաջին հերթին՝ քո ոտքերը խաչված են, ինչը քեզ ավելի ձիգ է դարձնում. սա զուգընկերոջդ համար ապահովում է ավելի հաճելի շփում, իսկ ազդրերիդ վերին մասերը ճնշում են գործադրում ծլիկիդ վրա: Ավելին՝ ոտքերդ լայն բացված են, ինչը զուգընկերոջդ թույլ է տալիս ավելի խոր ներթափանցել: «Սա նրա առնանդամին հնարավորություն է տալիս դիպչել քո արգանդի վզիկին, որը հաճախ բավարար ուշադրության չարժանացած էրոգեն գոտի է,- ասում է Թեյլորը: - Այնտեղ կան նյարդեր, որոնք, դրանց դիպչելու դեպքում, կարող են «էլեկտրականացնել» սեքսը»: Բայց զգույշ եղիր. սա գերզգայուն գոտի է, և եթե նա ինքնամոռաց տրվի հրումներին, կարող ես ոտքերով մկրատաձև շարժում կատարել այնպես, որպեսզի մի փոքր հետ հրես սիրելիիդ: Վերջապես՝ այս դիրքը տղամարդուն տալիս է քո կրծքերով զմայլվելու հնարավորություն:

Տաբու վաննայում

ԻՆՉՊԵՍ։ Տաք լոգանք կազմակերպիր և զուգընկերոջդ ասա, որ հենվի վաննայի պատին: Բարձրացիր նրա վրա այնպես, որ դեմքով լինես դեպի նա: Երբ նա կներթափանցի քո մեջ, ասա, որ նստած դիրք ընդունի: Փաթաթեք ձեր ոտքերը մեկդ մյուսի մարմնի շուրջ և բռնվեք միմյանց ծնկներից: Այնուհետև տարուբերվեք հետուառաջ:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Այս դիրքի էությունն ինտիմությունն է: Տաք ջուրը հանգստացնում է երկուսիդ և սեքսուալություն հաղորդում: «Եվ քանի որ վաննան սահմանափակ տարածք է, այն ձեզ ստիպում է էլ ավելի մերձենալ,- ասում է սեքսոլոգ Յան Քերները: - Ձեզ շոյող ջրի և հպվող մաշկի ազդեցությամբ ձեր մարմինների բոլոր հատվածները գրգռվում են՝ երկուսիդ համար ապահովելով ավելի հաճելի զգացողություն»: Ավելին՝ տարուբերվելն ավելի նուրբ գործողություն է, քան հրումը, և ապահովում է ավելի երկարատև, ավելի դանդաղ զարգացող ընթացք, որը ոչ միայն օգնում է հետաձգել տղամարդու սերմնաժայթքումը, այլև ապահովում է այդքան սպասված ավարտը:

Դրախտի դռներ

ԻՆՉՊԵՍ։ Կանգնած վիճակով սեքսը բավական դժվար է. հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը պրոցեսն արտասովոր է դարձնում: Բայց եթե դուք դա անում եք դռան շրջանակի մեջ, այդ դեպքում կարող եք խուսափել նշված խնդրից և գործողությունը դարձնել իսկապես թեժ: Կանգնեք դեմ դիմաց: Այնպես արա, որ տղամարդդ մեջքով հենվի դռան շրջանակի կողմերից մեկին ու ծնկները մի փոքր ծալի՝ քո մեջ ներթափանցումը հեշտացնելու համար: Մի փոքր հետ հակվիր, որպեսզի նրա թմբիկի ոսկորն ամեն հրման ժամանակ ճնշում գործադրի ծլիկիդ վրա: Ապա մի ոտքով օղակիր նրա հետույքը կամ ոտքերից մեկը՝ թույլ տալով, որ զուգընկերդ որքան հնարավոր է խոր ներթափանցի քո մեջ: Նա կարող է իր մյուս ոտքը հենել դռան շրջանակի մյուս կողմին՝ հրելու ժամանակ լծակ ունենալու համար: Եթե ձեռքդ հասնի, բռնվիր դռան շրջանակի վերին հատվածից՝ հավասարակշռությունն ավելի լավ պահելու համար:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Կանգնած դիրքով սեքսի մեջ նախամարդկային ու վայրի բան կա: «Այն ստիպում է զգալ ու մտածել, թե չեք համբերում սենյակ հասնել և պետք է հենց այդ րոպեին տիրեք միմյանց,- ասում է Էլիսոնը: - Եվ քանի որ օրգազմի հասնելու համար կանանց ավելի շատ մտավոր խթանում է պետք, այդքան ցանկալի լինելու զգացումն էլ ավելի է մեծացնում օրգազմի հասնելու հավանականությունը»: Բայց միայն մտավոր խթանման գործոնը չէ: Այն ժամանակ, երբ ոտքդ անցկացրած է տղամարդուդ մարմնի շուրջ և նրա թմբիկն ամեն շարժման հետ շփվում է ծլիկիդ, նա կարող է խաղալ քեզ հետ և սեռական ակտը երկարաձգել այնքան, որքան հնարավոր է՝ արագ հրումները զուգորդելով ավելի դանդաղ շփումներով: Եվ դա ցնցող է նաև սիրելիիդ համար. քո ոտքով դու նրան ավելի խորն ես մտցնում քո մեջ՝ առնանդամն ամբողջությամբ գրգռված պահելով:

Ունիվերսալ բազմոց

ԻՆՉՊԵՍ։ Կռանալով բազմոցի հենակների վրայով` արմունկներդ հենիր բազմոցին այնպես, որ գլուխդ կախվի վար: Զուգընկերդ պետք է ներթափանցի քո մեջ թիկունքիդ կողմից:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Հետույքդ ցցված է վեր, ինչը տղամարդուն թույլ է տալիս դեպի վար ուղղված հրումներ կատարել: Դժվար է այս նույն անկյունն ստանալ այլ սեռական դիրքերում, ուստի այն նորույթ կարող է լինել երկուսիդ համար: Եվ ոչ միայն. դա նրան հնարավորություն կտա «հարվածել» քեզ մոտ հաճույք առաջացնող մի քանի կետի: «Այն ժամանակ, երբ նա հրում է կատարում, ներսից դիպչում է ծլիկիդ,- ասում է Քերները: - Նա նաև կկարողանա հպվել քո G կետին»: Այս դիրքն ապահովում է իսկապես խոր օրգազմ:

Անկողնային նոր բուգի

ԻՆՉՊԵՍ։ Այս դիրքն արժե փորձել մահճակալին, քանի որ դու դեմքով դեպի ներքև ես լինելու, ուստի քեզ անհրաժեշտ կլինի որևէ փափուկ մակերևույթ՝ մարմինդ հարմար տեղավորելու համար: Պառկիր որովայնիդ վրա՝ ոտքերդ տարածելով մոտավորապես 15 սմ բացվածքով: Ապա զուգընկերոջդ ասա, որ մարմնով տարածվի քեզ վրա՝ արմունկները հենելով մահճակալին, քո մարմնի աջ ու ձախ կողմերում, իսկ ոտքերը տարածելով քո ոտքերից ավելի լայն բացվածքով: Այն ժամանակ, երբ նա կներթափանցի քո մեջ, իրար մոտեցրու ոտքերդ այնպես, որ ազդրերդ հպվեն միմյանց:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Առաջին հերթին՝ ձեր մարմինները լիարժեք կոնտակտ են ունենում, քանի որ զուգընկերդ պառկած է քեզ վրա և հպվում է քո մարմնին: «Բայց այս դիրքի օգտին գլխավոր փաստարկը քո ոտքերի միջոցով ստեղծվող շփման (ֆրիկցիայի) ինտենսիվությունն է,- ասում է Քերները: - Այս դիրքն իսկապես քեզ թույլ է տալիս զգալ նրա առնանդամի ամբողջ շրջագիծն այն ժամանակ, երբ նա մի քանի սանտիմետրով ներթափանցում է հեշտոցիդ մեջ, իսկ դա այն հատվածն է, որտեղ կենտրոնացած է քո նյարդերի մեծ մասը: Միաժամանակ՝ միմյանց այդքան կիպ գտնվելը քո տղամարդուն հնարավորություն է տալիս ավելի լավ զգալ քեզ, ինչն ավելի ուժգին է դարձնում նրա տարփանքը»:

Թեժ աթոռ

ԻՆՉՊԵՍ։ Սիրելիիդ ասա, որ նստի հյուրասենյակի աթոռին՝ ոտքերը մի փոքր բացած: Դեմքով ուղղվիր դեպի նա, ոտքերդ լայն բացած տեղավորվիր նրա ծնկների և ազդրերի վրա՝ ծնկներդ ծալած, իսկ ոտնաթաթերդ նրա ուսերի վրայով անցկացրած ու աթոռի թիկնակին հենած դիրքով: Այնուհետև կարող ես հետ հակվել և հենարան ունենալու համար ձեռքերդ սեղմել հատակին:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Նրա առջև բացվող տեսարանը, որն ընդգրկում է կրծքերիցդ մինչև քո V գոտին, կշշմեցնի սիրելիիդ: «Եվ քանի որ դու այդքան բաց ես ու տեսանելի, նա կկարողանա շոյել քեզ ամբողջությամբ,- ասում է Թեյլորը: - Նա կարող է սկսել քո պտուկներից և շարժվել դեպի վար ու տրորել ծլիկդ այն ժամանակ, երբ արդեն մոտ ես օրգազմին»:

Այդ փչացած աղջիկը

ԻՆՉՊԵՍ։ Նստիր լվացքի մեքենայի վրա և միացրու այն, որպեսզի վիբրացիա ստեղծվի: Տղամարդուդ ասա, որ կանգնի դեմքով դեպի քեզ և այդպես ներթափանցի քո մեջ: Ոտքերդ անցկացրու նրա ուսերի վրայով:

ԻՆՉՈՒ Է ԳՐԳՌԻՉ։ Այս դիրքն իդեալական է շուտ գրգռվելու տեսանկյունից: Պատճառն այն զգացողությունն է, որ առաջանում է կենցաղի պարագան նման չարաճճի նպատակով օգտագործելիս: Այս հուզմունքը միանգամից թափ կհաղորդի երկուսիդ գրգռման պրոցեսին, իսկ վիբրացիաները կապահովեն եզրափակիչ գծին հասնելու երաշխավորված ուղի: