Խելացի, նպատակասլաց, կենսուրախ, համարձակ... Ժամանակակից աղջիկն իրոք որ հեշտությամբ լուծում է բազմաթիվ բարդ խնդիրներ: Մինչդեռ երբեմն նա ամենևին տեղեկացված չէ հենց իրեն ու իր օրգանիզմին վերաբերող խիստ կարևոր հարցերից:
Գոյություն ունեն մի շարք միֆեր «այդ» օրերի` ցիկլի հետ կապված, որոնք աղջիկներն ամաչում են քննարկել անգամ ընկերուհիների հետ: Դրանք պարզաբանելու հարցում մեզ կօգնի բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների թեկնածու Տատյանա Դուխինան:
Միֆ 1: Կուսության պայմաններում տամպոն օգտագործելը հակացուցված է
Իրականում անգամ սեռական կյանքով դեռևս չապրող աղջիկները կարող են տամպոն օգտագործել: Դրան կա պարզ ֆիզիոլոգիական բացատրություն. սեռահասունության շրջանում կուսաթաղանթն առավել ճկուն է դառնում, բացի այդ, այն ունի մոտ 1,5 սմ տրամագծով բնական անցք` հեշտոցային արտադրությունների ու դաշտանային արյան համար:
«Այդ» օրերին էստրոգեն հորմոնի ազդեցության տակ կուսաթաղանթն էլ ավելի առաձգական է դառնում, և անցքի տրամագիծը կարող է մեծանալ մինչև 2,5 սմ: Դրա շնորհիվ տամպոնը կարելի է հեշտությամբ մտցնել և դուրս հանել: Կուսության պայմաններում տամպոն կիրառելու անվտանգությունն ապացուցվել է նաև հատուկ հետազոտության արդյունքում, որին մասնակցել է սեռական կյանքով չապրող աղջիկների երկու խումբ` դաշտանային ցիկլի ժամանակ տամպոն կիրառող և չկիրառող: Արդյունքներից պարզ է դարձել, որ այս հիգիենիկ միջոցից օգտվող և չօգտվող աղջիկների կուսաթաղանթի մեջ էական տարբերություն չկա:
Առավել պաշտպանության և հարմարավետության համար կույս աղջիկներին խորհուրդ է տրվում օգտագործել համեմատաբար փոքր չափսի տամպոններ: Վերջիններս բացարձակ անվտանգ են կուսաթաղանթի համար:
Միֆ 2: Տամպոնների ամենօրյա կիրառումը կարող է վտանգավոր լինել առողջության համար
Շատ հեղինակավոր «Մանկական ու դեռահասների գինեկոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունն անցկացրել է o.b.® տամպոնների կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների ուսումնասիրություն` հաստատելով, որ այս ժամանակակից ու վստահելի հիգիենիկ միջոցներն անվտանգ են դաշտանային ցիկլի ընթացքում հաճախակի կիրառման համար: Մասնագետների կողմից առաջարկված տամպոններն ընտրելով` կարող ես վստահ լինել, որ առողջությանդ վտանգ չի սպառնում:
Միֆ 3: Տամպոն մտցնելը դժվար է և տհաճ
Նման կարծիք, որպես կանոն, ձևավորվում է աղջիկների մոտ տամպոնների օգտագործման սկզբնական շրջանում, սակայն դա այդպես չէ: Դրանում կարող ես համոզվել ինքդ`հստակ հետևելով քայլերի հերթականությանը և, իհարկե, չնյարդայնանալով. երբ մկանները թուլացած են, տամպոն մտցնելը մեծ բարդություն չի ներկայացնում:
Սկզբնական շրջանում կարելի է վերցնել o.b.® ProComfortTM Mini, որոնց չափսը թույլ է տալիս տամպոնը հեշտությամբ մտցնել ու հանել: Հարթ մակերևույթի շնորհիվ`հարմար են նաև SilkTouch տամպոնները: Ճիշտ ձևով մտցված տամպոնն այնքան հարմար կտեղավորվի մարմնի ներսում, որ դու այն անգամ չես զգա:
Իսկ եթե այն քեզ, այնուամենայնիվ, անհարմարություն կամ տհաճություն պատճառի, ապա թերևս բավականաչափ խորը չես մտցրել, և պետք է պարզապես փոխել դիրքը:
Հ.Գ. Եթե գնել ես Cosmopolitan Հայաստանի մայիսյան համարը, հավանաբար արդեն ունես ձեռքիդ Cosmo-ի գործընկեր o.b -ի կողմից քեզ համար պատրաստված նվերը: Եղիր առողջ, կենսուրախ ու համարձակ: Cosmo-ն քո կողքին է:
Լուսանկարը ըստ HMI-ի













































































