Տղամարդիկ ասում են, որ «կինը՝ հեծյալ» դիրքն իրենց համար ամենանախընտրելին է սեքսում: Հաշվի առնելով այս հանգամանքը` մենք որոշեցինք փոխանցել մեր խորհուրդներն` առավելագույն հաճույք պարգևելու և ստանալու համար։ Դե իսկ կովբոյական կոշիկներն ու գլխարկը թողնում ենք քո հայեցողությանը:
Ըստ Քորին Միլլերի
Եթե որևէ տղայի հարցնես՝ ինչն է անկողնում նրան հաճույք պատճառում, ամենայն հավանականությամբ կպատասխանի. «Դե՜... ամեն ինչը»: Ուստի այս պատասխանն ավելի «խոսուն» դարձնելու համար մենք անցկացրինք սեքսի վերաբերյալ մի ընդգրկուն հարցում, որի նպատակն էր ջրի երես հանել տղաների «ամենակեղտոտ» թաքուն մտքերը: Երևան եկավ մի շատ կարևոր փաստ. տղամարդիկ տենչում են քե՛զ... վերևի՛ց: «Երբ դու ես ստանձնում «առաջնորդողի» դերը, նրանք գիտեն, որ դու հաճույք ես ստանում և ամբողջությամբ պրոցեսի մեջ ես,- ասում է սեռական հարցերով թերապևտ դոկտոր Ավա Քադելը: - Նաև՝ նրանց առջև բացվում է քո կրծքի ու սեքսուալ մյուս մասերի հրաշալի տեսարան»:
Եվ, եկեք անկեղծ լինենք, նրանք այլևս ստիպված չեն «տանջվել», երբ դու նրանց «հեծնում» ես: Չէ՛, մենք չենք բողոքում: Վերջիվերջո, դա օրգազմի տեսակետից կնոջ համար ամենանպաստավոր դիրքն է: Ըստ սեռական հարցերով փորձագետ Էմի Լիվայնի, ով exEdSolutions.com-ի հիմնադիրն է, դու կարող ես ինքդ թելադրել սեռական ակտի տեմպն այնպես, որ այն քեզ օրգազմի հասցնի: Բացի այդ, դիրքն իդեալական է երկու խոշոր կենտրոնների՝ քո G կետի և ծլիկի գրգռման համար: Ուրեմն, մենք ոչ միայն մանրամասն կհիմնավորենք, թե ինչու է այս դիրքն այդքան նպաստավոր, այլև կտանք մի քանի խորհուրդ, թե ինչպես առավելագույն հաճույք «քամել»:
Շոումենը դու ես
Երբ հաճույքից անկողնում ձգում ես ոտքիդ մատները, ուրեմն նա հպարտանալու տեղ ունի: Նրանք հաճախ են սիրում հարցնել`արդյոք լա՞վ են անում իրենց «գործը», քեզ զվարճալի՞ է, հաճույք ստացա՞ր: Եվ ամենակարևորը՝ վերջացնո՞ւմ ես: «Երբ դու վերևից ես, նա ստիպված չէ մտահոգվել այն մասին, թե արդյոք դու օրգազմի կհասնես, քանի որ ինքդ ես վերահսկում քո հաճույքը»,- մատնանշում է Լիվայնը:
Քո տղամարդը կարող է պարզապես համընթաց «լողալ» և հաճույք ստանալ: «Կինը՝ վերևից» դիրքը նաև ցույց է տալիս, թե որքան ես դու նրան ցանկանում, ինչը նրան խելահեղորեն գրգռում է: «Սովորաբար սեքսի ժամանակ պատասխանատուն տղաներն են, և ընթացքի փոփոխումը, երբ դու ստանձնում ես «առաջնորդողի» դերը, չափազանց գրգռիչ է,- ասում է "Because It Feels Good" գրքի հեղինակ դոկտոր Դեբբի Հերբենիքը: - Այդ ժամանակ նա այնպիսի տպավորություն է ունենում, ասես քո ցանկությունն անհագ է»: Նախաձեռնիր խաղ՝ նրան հասկացնելով, որ դո՛ւ ես իրավիճակի տերն ու տիրակալը և կապիր նրա աչքերը՝ քո մեջ «մտնելուց» անմիջապես առաջ: Արդյունքի մասին լռում ենք. ինքդ կզգաս:
Ավելի սեքսուալ դարձրու քեզ համար։ «Վերևից» դիրքը ոչ միայն քեզ համար կդառնա մի կրքոտ ճամփորդություն, այլև հնարավորություն կտա քեզ էքսպերիմենտներ անել տեմպի ու անկյան հարցում` գտնելով մաքսիմալ բավարարում ապահովող տարբերակը: Ակտի ռիթմը կոպիտ ու արագից փոխիր դանդաղ ու հանդարտի, կամ տեղաշարժիր մարմինդ՝ թեթևակիորեն հետ կամ կողքի թեքվելով, ապա որքան հնարավոր է կռացիր առաջ, մինչև կուրծքդ սեղմվի նրա կրծքին: Այս եղանակով դու կգրգռես քո V գոտու բոլոր հնարավոր հատվածները:
Վաստակիր բոնուս։ Իջեցրու մարմինդ դեպի նրա իրանը, երբ նստած ես նրա վրա` ոտքերդ տարածած, ապա, մինչ նա քո մեջ է, հետույքդ շարժիր առաջ ու հետ՝ նրա փորի մկանների ու ազդրերի վրայով, ինչպես մեքենայի դիմապակու թարթիչը: «Դա կմերսի նրա առնանդամի այն մասերը, որոնք սովորաբար ակտիվ չեն, և միևնույն ժամանակ կշոյի քո G կետը»,- ասում է Քադելը:
Ինչու է այսքան լավ
Արդյո՞ք նա քո տարուբերվող ստինքներն է ուսումնասիրում այն ժամանակ, երբ դու «հեծնել» ես իրեն՝ դեմքով դեպի առաջ դիրքով, թե՞ հետույքդ ու մեջքդ՝ թարս նստած տարբերակում։ Որ դեպքն էլ լինի, «կինը վերևից» դիրքը քո տղամարդու համար ապահովում է հիանալի տեսարան: «Տղամարդիկ ավելի են հակված տեսողականին, քան կանայք,- ասում է Լիվայնը: - Էրոտիկ տեսարանները վճռական նշանակություն ունեն նրա գրգռման համար»: Ավելին, սա միակ դիրքն է, որտեղ նա իսկապես կարող է տեսնել քեզ գործողության մեջ: Հետևաբար, շարժվիր այնպես, որ քո կորագծերն ավելի ընդգծվեն: Կռացիր դեպի քո զուգընկերն այնպես, որ ստինքներդ ցցվեն առաջ. դա նրան անհավատալիորեն կաշխուժացնի:
Ավելի սեքսուալ դարձրու քեզ համար։ «Որքան ավելի վստահ քեզ զգաս, այնքան սեքսն ավելի հաջող կանցնի»,- ասում է Քադելը: Եվ երբ քո տղամարդը «բերանը բաց» նայում է մարմնիդ, դժվար է չմտածել, որ դու գրգռիչ ես: Այս զգացողության արդյունքում յուրաքանչյուր համբույր ու շոյանք դառնում է էլ ավելի խելքահան անող: Բայց սխալ կլինի ընդամենը սիրուն տեսքով «նստելը». առավելագույնի հասցրու էրոտիկ «բոնուսներդ»: Տանք մի քանի գաղափար. հագիր դիմացից ամրացվող կրծկալ, և երբ իրադարձությունների ինտենսիվությունը սկսի աճել, բացիր այն, որպեսզի նա կարողանա տեսնել, թե ինչպես են դուրս հորդում կրծքերդ, կամ էրոտիկ տեսքով ծծիր մատներիցդ մեկը, ապա իջեցրու այն քո շուրթերից դեպի իրանդ և մինչև V գոտի, կամ մազերդ հետ շպրտիր, այնուհետև ստինքներդ սեղմիր միմյանց։ Կարող ես մատներիդ ծայրերով շրջաններ գծել պտուկներիդ շուրջ: Նրան խելքահան կանի այն, թե ինչպես ես ինքդ քեզ շոյում`կրկնապատկելով կամ գուցե նույնիսկ եռապատկելով ցանկությունը:
Վաստակիր բոնուս։ «Մի մեծ հայելի ամրացրու պատին՝ մահճակալի հարևանությամբ, որպեսզի երկուսդ էլ կարողանաք տեսնել ինքներդ ձեզ ակտի ժամանակ»,- առաջարկում է Լիվայնը: Դուք ոչ միայն հնարավորություն կունենաք դիտել ձեր մարմինները տարբեր դիրքերից, այլև այնպիսի զգացողություն կունենաք, ասես դուք դիտում եք ինքներդ ձեզ պոռնո հոլովակում: Արդյունքի մասին կրկին լռում ենք...
Լավ տեղերը ձեռքի տակ են
«Միսիոներական» կամ «շների դիրքում» քո կրքի «սեղմակոճակների» մի մասին հասնելը ճարպկություն է պահանջում, սակայն «կինը վերևից» դիրքը տղային ազատ ճանապարհ է բացում դեպի քո բոլոր կետերը, որոնք կանչում են՝ շոյիր ինձ: Եվ քանի որ ձեզնից ոչ մեկն իրանը պահելու համար ձեռքերն օգտագործելու կարիք չի ունենում, դրանք ազատ կարող են թափառել` որտեղ խելքները փչի: «Սեքսի ժամանակ միմյանց դիպչելը՝ համբուրելը, շոյելը, հարստացնում է զգացողությունները»,- ասում է Քադելը: Դուք կարող եք լիզել և քնքշորեն կծոտել տղայի պտուկները, համբուրել կամ լեզվով սահել նրա պարանոցն ի վար, եղունգներով թեթևակիորեն ճանկռել նրա կրծքավանդակը և որովայնը կամ էլ ճմլել նրա ազդրերը:
Ավելի սեքսուալ դարձրու քեզ համար։ Այս դիրքն իդեալական է՝ նրան ցույց տալու, թե ինչպես ես ուզում, որ քեզ փաղաքշեն: Օրինակ՝ շոյիր կուրծքդ, հետո նրա ձեռքերը տեղափոխիր ստինքներիդ՝ հերթափոխը հանձնելով նրան: Կամ բռնիր նրա ձեռքերից մեկը և քնքշորեն առաջնորդիր ցած ու մատները հրիր ներսդ՝ սեղմելով քո ռիթմով, և նոր միայն հեռացրու ձեռքդ ու թող, որ նա ինքն անցնի գործի: Մեկ այլ գաղափար էլ միմյանց շարժումների հայելային նմանակումն է, ինչպես օրինակ՝ մատներդ նրա մազերի միջով սահեցնելը, երբ նրա մատները քո վարսերում են:
Վաստակիր բոնուս։ Ամենա-ամենային հասնելու համար փորձիր հետևյալը. շոյիր նրա ամորձապարկն ու շեքը: Միևնույն ժամանակ թող նա բութ մատով քնքշորեն տրորի քո ծլիկը: Դրանով ստանում եք միաժամանակյա «օրգանական» հաճույք՝ թե՛ դրսից, թե՛ ներսից:
Օգնության է գալիս ծանրության ուժը
Երբ նա պառկած է կամ նստած, քո մարմնի վերից վար ճնշումն օգնում է նրան առանց ջանք թափելու մի քիչ ավելի խոր սահել ներս: Բացի այն, որ դա երկուսիդ էլ հրաշալի զգացողություններ է պարգևում, նաև խթան է հանդիսանում նրա «էգո»-ի համար: «Տղաները սիրում եմ խոր մտնել, որովհետև դրանից նրանք իրենց ավելի մեծ, հզոր ու առնական են զգում»,- բացատրում է Քադելը: Բազմապատկիր հաճույքդ, թույլ տուր, որ միայն նրա անդամի գլխիկը ներթափանցի հեշտոցդ և ափով բռնիր անդամի մնացած մասը՝ կանխելու համար, որ նա մեկ տնաչափից ավելի խոր մտնի ներս: Մեղմորեն վերուվար արա, մինչև որ զգաս, որ այլևս չես համբերում: Եվ վերջապես, ձեռքդ հեռացրու և սանձերն ազատ արձակիր...
Ավելի սեքսուալ դարձրու քեզ համար։ Իսկապես խոր մտնելն ունի ևս երկու առավելություն: Առաջինը՝ յուրաքանչյուր հրման հետ քո ստորին մասը հանդիպում է նրա ամորձիներին՝ խթանելով նրա` նյարդաթելերով լեցուն ամորձապարկը, միևնույն ժամանակ հավելյալ հաճելի սեղմում ապահովելով քեզ համար: Սեքսի ժամանակ ազդրերդ օղակիր նրա շուրջ՝ միմյանց բոլոր անկյուններից զգալու համար: Երկրորդը՝ երբ նա այդքան մոտ է, ձեր ցայլքոսկրերը միմյանց են սեղմվում, ինչը նշանակում է, որ քո ծլիկի համար մեծ շփում է ապահովվում ... և դու ավելի ես մոտենում Օ գոտուն (օրգազմին): Կարող ես այնուհետև անցում անել ազդրերդ հետուառաջ ճոճելուն՝ վերուվար շարժելու փոխարեն:
Վաստակիր բոնուս։ Տեղավորվեք բազմոցին։ Թող նա նստի այնպես, որ մի քիչ կորացած լինի («Այս դիրքում նրա առնանդամն իդեալական անկյան տակ կլինի՝ քո G կետին դիպչելու համար»,- նկատում է Հերբենիքը): Զգուշորեն իջեցրու մարմինդ նրա վրա, մինչև որ հայտնվես նրա «թնդանոթի» վրա պպզած դիրքում՝ ծնկներդ դեպի դուրս պարզած: Ուղղորդիր նրան ներս և սահիր վեր ու վար: Դու կարող ես ոտքերդ շատ ավելի լայն բացել, քան ծնկած վիճակում, ինչը նրան թույլ կտա նույնիսկ ավելի խոր գնալ: Հուշում. ձեռքերով բռնվիր բազմոցի թիկնակից կամ զուգընկերոջդ ուսերից, որպեսզի ոտքերիդ մկանների վրա շատ ծանրություն չընկնի:
Նա կարող է ավելի երկար գործել
«Եթե իրենց հայեցողությանը թողնես, տղամարդկանց մեծամասնությունը կնախընտրի «կոշտ» և արագ սեքսը, որովհետև նրանց համար դա լիցքաթափվելու ամենահեշտ տարբերակն է»,- ասում է Լևինը: Բայց ով համբերում է, նա պարգևատրվում է. երկար սեքսը սովորաբար ավելի ինտենսիվ օրգազմի է բերում և նաև հնարավորություն է տալիս գալ միևնույն արագության: Երբ դու վերևում ես, դու ես վերահսկում նրա հրումները և կարող ես մերթընդմերթ ավելի դանդաղ շարժումների մղել, որոնք կօգնեն երկարաձգել հաճույքը: «Կանանց մեծամասնությունը նախապատվություն է տալիս շրջանաձև շարժումներին, մինչդեռ տղամարդկանց խթանում է ներսուդուրս ընթացքը»,- ասում է հոգեբան, բժշկագիտության դոկտոր և "Male Sexuality" գրքի հեղինակ Մայքլ Բեյդերը: Երբ դու հավատարիմ ես մնում քո նախընտրած շարժմանը, նա կարողանում է ավելի երկար դիմանալ, ինչը նրան թույլ է տալիս իրեն ուժեղ տղամարդ զգալ (այնպես որ, արդյունքում բոլորն էլ հաղթող են դուրս գալիս):
Ավելի սեքսուալ դարձրու քեզ համար։ Գործընթացը համեմիր դադարներով ու մեկնարկներով: Կեսից նրա առնանդամը դուրս հանիր և երկարությամբ սահեցրու ամոթաշուրթերիդ միջև և դրանց շուրջը: Եթե զգում ես, որ նա մոտենում է վերջնագծին, սակայն դու դեռևս պատրաստ չես, ամեն 5-10 հրումից հետո ընդմիջում տուր՝ նրան խոր համբույր տալու համար, կամ խնդրիր, որ նա մի կարճ ժամանակահատվածով ներքև իջնի՝ քեզ մոտեցնելով մեծն Օրգազմին: Բացի քեզ ավելի գրգռելուց, «կայուն ռիթմը կոտրելը կհետաձգի նրա օրգազմը»,- ասում է Լևինը:
Վաստակիր բոնուս։ Երբ քեզ լիցքաթափումից ընդամենը վայրկյաններ են բաժանում, սկսիր ամուր սեղմել սրբանոսկրապոչուկային մկանները (դրանք այն մկաններն են, որոնք դու ձգում ես միզելու ժամանակ՝ մեզի հոսքը դադարեցնելու համար): Դա մի քիչ էլ կհետաձգի նրա օրգազմը և կսրի երկուսիդ զգացողությունները, երբ դուք վերջապես հատեք եզրագիծը:
Այս դիրքում ի ցույց եմ դնում իմ «ավելորդ» մասերը
Քեզ կարող է թվալ, թե տեսքդ այնքան էլ կատարյալ չէ, սակայն քո տղամարդը հաստատ չի նկատի: Այդուհանդերձ, եթե ամաչկոտ ես, մարմնիդ հավելյալ հմայք հաղորդիր մոմերի օգնությամբ կամ հագդ գցիր նրա վերնաշապիկներից մեկը՝ փորիկդ թաքցնելու համար: Այնպես արա, որ նա հայացքը չկտրի քո աչքերից և կենտրոնանա ավելի շատ զգացողությունների, քան քո մարմնի մասերի վրա:
Իսկ եթե նրա անդամը վնասե՞մ
Չափից դուրս ոգևորված թռչկոտելը կամ չափից դուրս շատ հետ թեքվելը կարող է ցավեցնել քո տղամարդուն: Արագ սեքսի ժամանակ թեքվիր միայն առաջ և ոչ թե` հետ:
Չեմ կարողանում ռիթմը զգալ
Ռիթմից ընկե՞լ ես: Դանդաղեցրու ընթացքդ և նրան մի խոր համբույր պարգևիր: Նրա ձեռքերը կոնքերիդ պահելը նույնպես կարող է օգնել ռիթմի մեջ մնալ:
Նա չի «վերջացնում»
Երբեմն տղամարդիկ օրգազմի հասնելու համար հրումների կարիք են ունենում ՝ «միսիոներական» կամ «տղամարդը հետևից՝ չորեքթաթ» դիրքերում: Սեքսից առաջ նրան մի քիչ «տաքացրու» օրալ տարբերակով, որ նա ավելի մոտենա եզրագծին: Կամ էլ հերթով վերցրեք գլխավորի դերը. սկսեք «կինը վերևից» դիրքով, հետո, երբ երկուսդ էլ մոտ լինեք օրգազմին, այն փոխարինեք այնպիսի դիրքով, որտեղ նա կլինի վերևում:













































































