Վերջին անգամ ե՞րբ ես խաղացել: Չէ, տիկնիկ չէ, միանգամայն լուրջ խաղեր... սիրելի տղամարդու հետ: Ահա թե ինչպես են «խաղացել» մեր այն ընթերցողները, ովքեր որոշել են մի քիչ չարաճճիություն անել...
«Պատվերով աղջիկ»
«Անկողնում այս դերը խաղացել եմ միայն մեկ անգամ: Դերն ընտրելիս, առանձնապես ուղեղիս զոռ չտվեցի` վերցրեցի ու հագնվեցի մարմնավաճառի պես... Ցանցկեն զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ, դեմքի վառ ու չափից շատ կոսմետիկա, մերկ կուրծք ` ամեն ինչ, ինչպես հարկն է: Եթե անկեղծ, այս ամենն ինձ առանձնապես չգրգռեց, իսկ ահա նա... հրճվանքի մեջ էր: Հա, մեզ մոտ ամեն ինչ իրական էր, 500 դոլար սիմվոլիկ վարձավճարով համաձայնեցի իր ուզած ծառայությանը: Չեմ ասի, թե հատկապես ինչ էի անում, բայց երկուսս էլ գոհ մնացինք»:
Վարդինե, 28 տարեկան
«Բուժքույր»
«Անկողնում հաճախ եմ «խաղացել», ընդ որում, բազմաթիվ դերեր, բայց ամենից շատ տպավորվել է «բուժքույրը»: Նա մի անգամ ասել էր, որ չափազանց սեքսուալ է համարում սպիտակ խալաթով հոգատար աղջիկներին: Ու ես... Կարճ ասած, զգեստն ինքս կարեցի` կարճացրի բժշկական խալաթը, կրծքին կարմիր խաչ կարեցի, հագա սպիտակ գուլպաներ և սև կոշիկներ: Իսկ ներքնազգեստ հագնելն ինձ ավելորդ թվաց: Ի դեպ, համեստ և լուրջ տեսք ստանալու համար հյուսեցի մազերս: Երբ մտա ննջարան, ասացի` «պացիենտ, բժիշկը ձեզ հանգստացնող մերսում է նշանակել»: Եվ պացիենտը, մեր մեջ ասած, սկսեց արագ ապաքինվել»:
Ալիսա, 25 տարեկան
«Սպասուհի»
«Արդեն հինգ տարի է, ինչ ամուսնացած եմ: Ես անկողնային ներկայացումների ֆանատ չեմ, սիրում եմ ստուգված դասական ոճը: Սակայն Cosmo.am -ում մի հոդված կարդացի այն մասին, թե որքան բացասաբար է անդրադառնում միապաղաղությունը հարաբերությունների վրա, ինքս ինձ համոզեցի և սեքս-շոփից սպասուհու համազգեստ գնեցի: Սկզբում խիստ նեղվում էի և այդ ամենն ինձ ամոթալի էր թվում: Բայց հետո արիություն հավաքեցի: Երբ ամուսինս վերադարձավ աշխատանքից ու տեսավ, թե ինչպես եմ սրբում փոշին`սև կարճ շորիկը և միկրոգոգնոցը հագիս, կարծեմ, բանալիները ձեռքից վայր գցեց: Հոյակապ գիշեր անցկացրեցինք, ինքս էլ չէի սպասում»:
Աննա, 31 տարեկան
«Արևելյան հեքիաթներ»
«Որոշեցի նրա ծննդյան տոնի կապակցությամբ զգեստափոխված անակնկալ մատուցել: Ծրագիրը հետևյալն էր. նրան որպես սուլթան` սենյակի կենտրոնում նստեցնել, շուրջը` գորգի վրա քաղցրավենիք, մրգեր շարել, և զարմացնել պորտապարով` ստրկուհու` զնգզնգացող մետաղադրամներով վառ զգեստը հագիս: Նույնիսկ երկու ամիս առաջ հաճախել էի արևելյան պարերի դասընթացների: Սակայն... նա այդպես էլ մինչև վերջ չդիտեց պատրաստածս համարը` անամոթաբար օգտվելով իր սուլթանական դիրքից: Փոխարենը ես հետագայում լրջորեն տարվեցի պարերով, շարունակեցի պարապմունքներս: Այժմ մարմինս ավելի սլացիկ է դարձել, շարժումներս` ճշգրիտ, և ես էլ ավելի դիպուկ` անկողնային խաղերում»:
Մարգարիտա, 24 տարեկան
«Պուպուշ աղջիկը»
«Կյանքում ես ինձ ակտիվ եմ համարում ու հաճախ` էքսպերիմենտներ անում: Երևի դա էր պատճառը, որ իմ զուգընկերը շատ ոգևորվեց այն ժամանակ, երբ ես մտա խիստ, սկզբունքային ու «անառիկ» աղջկա դերի մեջ: Ամեն ինչ սկսվեց պատահականորեն, ինտերնետ-սրճարանում: Նա ուզեց ինձ համբուրել, իսկ ես անսպասելի ետ հրեցի նրան, ասելով. «Պարոն, այդ ինչե՞ր էք ձեզ թույլ տալիս: Թերևս ես տուն գնամ: Սազական չէ միայնակ աղջկան այս ուշ ժամին գտնվել անծանոթ տղամարդու ընկերակցությամբ»: Նա անմիջապես միացավ խաղին և սկսեց ինձ համոզել, թե իմ մայրիկը իրեն շատ լավ ճանաչում է, որ ինքը պարկեշտ և հուսալի անձնավորություն է, այլապես երբեք չէր հանդգնի… Ամբողջ երեկոյի ընթացքում նա փորձում էր դիպչել ինձ, իսկ ես վրդովվում էի, հեռանում, նա ինձ ետ էր բերում և համբուրում ձեռքերս: Դեռ տուն չմտած, նա մի կողմ թողեց իր առաքինի պահվածքը, գրկեց ինձ և տարավ դեպի մահճակալը… Ես ամբողջ ուժով դիմադրում էի, և խնդրում էի նրան չանել այդ բանը: Արդյունքում հաղթեց բիրտ ուժը, ինչի համար երկուսս էլ ուրախ էինք: Մի լաաաավ զվարճացանք»:
Մարինա, 23 տարեկան
«Անդիմադրելի շիկահերը»
«Ես բնականից սևահեր եմ: Սիրում եմ թիթիզ բաներ, մեղմ գույներ: Եվ երբեք, որքան ինձ հիշում եմ, իմիջս չեմ փոխել: Այնուամենայնիվ, մի օր որոշեցի անակնկալ մատուցել զուգընկերոջս: Շիկահեր կեղծամ գնեցի, հագա ոչ թե կարճ, այլ միկրոսկոպիկ կարճ սև զգեստ, շուրթերս ներկեցի վառ կարմիր շրթներկով: Հայելու առաջ փորձեցի անդիմադրելի օրիորդի դերը: Եվ գիտե՞ք, ինձ բոլորովին այլ մարդ զգացի, մի իսկական վամպիր կին, անգամ ձայնս էր փոխվել, կոպտացել: Ի դեպ, գործը խաղին այդպես էլ չհասավ` մենք բաժանվեցինք: Միգուցե, իմ հաջորդ տղամարդն ավելի հաջողակ կլինի»:
Կարինե, 21 տարեկան
Շարունակելի













































































